Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Որքան տնտեսության վիճակը վատանում է, այնքան մեծանո՞ւմ է հանցագործությունների թիվը. «168 ժամ»

Սեպտեմբեր 28,2017 11:36

Այլ երկրների հետ համեմատության մեջ, Հայաստանում 1000 բնակչին ընկնող հանցագործությունների թվով չափվող հանցավորության մակարդակը ցածր է։

Սակայն նախկինում՝ մինչև 2009 թվականը, հանցագործությունների թիվն ավելի քիչ էր։ Ու եթե նկատի ունենանք, որ վերջին տարիներին բնակչության թիվն արտագաղթի պատճառով նվազել է, ստացվում է՝ մեկ շնչի հաշվով էլ հանցավորությունն ավելի ցածր մակարդակի վրա էր։

Ինչո՞վ է պայմանավորված հանցագործությունների թվի աճը կամ նվազումը։ Համոզված ենք՝ հոգեբաններն այս հարցին ավելի սպառիչ և հետաքրքիր պատասխան կտան, սակայն տնտեսական հարթության մեջ նույնպես այս հարցը կարելի է դիտարկել։

Այսպես, տարածված տեսակետ կա, որ հանցագործությունների թվի և տնտեսական վիճակի միջև հակադարձ կապ կա։ Որքան տնտեսության վիճակը վատանում է, այնքան մեծանում է հանցագործությունների թիվը։

Աշխատո՞ւմ է արդյոք այդ տրամաբանությունը Հայաստանի դեպքում։

2017 թվականի հունվար-հուլիսին հանցագործությունների թիվը Հայաստանում աճել է 1,1%-ով։ Տնտեսական ակտիվությունն այս նույն ժամանակահատվածում աճել է 5.5 տոկոսով։ Այսինքն, աճի տեմպն արագացել է, սակայն հանցագործությունների թիվը որոշ չափով աճել է, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ մեկը մյուսով միանշանակ պայմանավորելը սխալ է։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930