Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը ընդլայնել է վճարային տերմինալների ցանցը և ավելացրել հերթերի կառավարման համակարգով հագեցած մասնաճյուղերի քանակը

Սեպտեմբեր 28,2017 11:33

Հաճախորդների սպասարկման որակի բարձրացման, մասնաճյուղերում հաճախորդների հոսքի արդյունավետ կառավարման, հաճախորդների հավատարմության աճի և ինքնասպասարկման գոտիների ստեղծման նպատակով Բանկը.

•        հերթերի կառավարման համակարգով վերազինել է լրացուցիչ 10 մասնաճյուղ Երևանում և մարզերում, իսկ մինչև տարեվերջ կապահովի հերթերի կառավարման համակարգի առկայությունը Բանկի ողջ մասնաճյուղային ցանցում,

•        տեղադրել է ավելի քան 15 լրացուցիչ վճարային տերմինալ մասնաճյուղերում, որոշ մասնաճյուղերում հասցնելով դրանց թիվը երկուսի, այդպիսով 90% – ի չափով ծածկելով մասնաճյուղային ցանցը հերթերի էլեկտրոնային կառավարման համակարգով և վճարային տերմինալներով:

Հերթերի կառավարման համակարգն օգնում է Բանկին միաժամանակ լուծել երկու հիմնական խնդիր.

•        ստեղծում և պահպանում է սպասարկման միասնական կորպորատիվ չափորոշիչները,

•        ստեղծում է հարմարավետ սպասարկման մթնոլորտ հաճախորդների համար:

Բացի այդ, վերջերս մեկնարկած EarlyOne ծառայության շնորհիվ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ունեն գերազանց հնարավորություն սմարթֆոնների համար հատուկ հավելվածի միջոցով նախապես հեռավար եղանակով ամրագրել հերթ նախընտրելի ժամանակ, ամսաթվին և մասնաճյուղում և սպասարկվել անմիջապես մասնաճյուղայցելության պահին առանց հերթում սպասելու:

ՎՏԲ-Հայաստան Բանկը ապահովել է նաև մասնաճյուղային ցանցի 50%-ը անվճար ինտերնետ կապով, ինչի արդյունքում հաճախորդները կկարողանան համատեղել հերթում անցկացված ժամանակը իրենց համար օգտակար զբաղմունքով (կարդալ նորություններ, շփվել հարազատների հետ և այլն):

Բանկի իրավաբանական և ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդները արդեն իսկ գնահատել են տերմինալների միջոցով բանկային և ոչ բանկային վճարումների իրականցման հարմարավետությունը, ինչը թույլ է տալիս ակնթարթորեն առցանց լիցքավորել իրենց հաշիվները/քարտերը և ավանդները, մարել վարկերը, կատարել կոմունալ և այլ վճարումներ, չսպասելով հերթում:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930