Պետրոս Մակեյանն այս օրերին զրույցներ եւ հանդիպումներ է ունեցել ցուցակում նշված մի քանի անձանց հետ, փորձել հասկանալ, թե ինչպես կարող են իրագործել Սէֆիլյանի նամակում նշված քայլերը, ով ինչ է մտածում։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Պետրոս Մակեյանը հաստատեց, որ արդեն իսկ այս հարցում որոշակի ակտիվություն կա, եւ ինքը փորձում է կապ հաստատել բոլոր անձանց հետ, ում անունները Սէֆիլյանը նշել է։ «Քանի որ Ժիրայր Սէֆիլյանն ինձ է վստահել համախմբելու առաքելությունը, այս օրերին փորձում եմ կապ հաստատել եւ իրականացնել դա»,- նշեց Մակեյանը՝ դեռեւս խուսափելով անուններ նշելուց, թե ում հետ է հանդիպել կամ զրուցել։
Սակայն մեզ հաջողվեց պարզել, որ նախաձեռնող խմբի անդամներն արդեն իսկ հանդիպել են քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի հետ, որը համաձայնել է մաս կազմել ցանկացած գործընթացի։
Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում