Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ անցնում ես երկրով մեկ, կարծես համընդհանուր աղբանոց լինի. «Հրապարակ»

Սեպտեմբեր 28,2017 11:25

Միայն այս տարի երկու խոշորամասշտաբ շաբաթօրյակ անցկացվեց, հայտարարվեց, որ հունիսի 27-ի դրությամբ գույքագրված, քարտեզագրված եւ անձնագրավորված 2029 (494,61 հա) աղբանոցից փակվել է 1480-ը, փակման ենթակա է եւս 272 աղբանոց։ Բայց երբ անցնում ես երկրով մեկ, կարծես համընդհանուր աղբանոց լինի։ Նույն պոլիէթիլենային տոպրակները սավառնում են ամենուր։

2016թ. հուլիսից Երեւանի բազմաթիվ սուպերմարկետներում տոպրակը դարձավ վճարովի՝ 10-20 դրամ՝ շրջակա միջավայրի պահպանության նկատառումներով։ Բնապահպանության, էկոնոմիկայի նախարարությունները բնապահպանների ու սուպերմարկետների տերերի հետ քննարկումների արդյունքում եկան եզրակացության, որ դա կնպաստի բնությունը չաղտոտելուն։ Համ էլ, ձեռքի հետ փող կաշխատեն։ Գաղափարի մասին լսել էին, բայց հնարավոր ազդեցության գնահատում չէին արել։

Դարձյալ, ինչպես հաճախ լինում է փոփոխությունների պարագայում, մարդիկ ընդվզեցին, բայց շարունակեցին վճարել, գնել ու հարստացնել բնության աղբային հատվածը։ Այդ տոպրակները, որոնք մի ժամանակ անվճար էին, հիմա՝ 10-20 դրամ, մեկ-երկու օգտագործումից հետո դառնում են ոչ պիտանի եւ դարձյալ նետվում մայր բնության գիրկը։ Այսինքն՝ սա դարձավ անիմաստ քայլ։ Գուցե որոշ օգուտներ տվեց, չենք ժխտում, սակայն՝ չնչին, եթե չհաշվենք տոպրակների բիզնես անողների օգուտները։

Պոլիեթիլենային տոպրակները կարող են չքայքայվել մինչեւ 400 տարի։ Աշխարհում չքայքայվող աղբի 80 տոկոսը հենց սրանք են:

Արմեն ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930