Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք չենք կարող մեզ թույլ տալ երկրորդ օտար լեզու. Ռուսաստանի կրթության նախարար

Սեպտեմբեր 28,2017 10:57

Ռուսաստանի կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան հայտարարել է, որ երկրում հնարավոր չէ երկու օտար լեզուների ուսուցանում բոլոր դպրոցներում, գրում է meduza.io-ն:

Նա պարզաբանել է, որ դպրոցականները պետք է «լավ իմանան օտար լեզու, ցանկալի է անգլերեն»: Երկրորդ օտար լեզուն, Վասիլևայի խոսքով, պետք է սովորել միայն ժամանակի, ուսուցիչների և երեխաների հնարավորության առկայության դեպքում:

Վասիլևան հիշեցրել է, որ անգլերենով է գրվում գիտական հոդվածների մեծ մասը: Բացի այդ, գերատեսչությունը նախատեսում է մինչև 2022թ. մեկ օտար լեզուն պարտադիր դարձնել միասնական քննությունների ժամանակ:

«Մենք չենք կարող հիմա մեզ թույլ տալ բոլոր դպրոցներում երկու օտար լեզու, մենք դրանք չենք սովորի: Մենք պետք է լավ իմանանք ռուսերենը, որն այնքան էլ լավ չգիտենք: Մենք պետք է իմանանք օտար լեզու, ցանկալի է անգլերեն. դա այսօրվա դրությամբ միջազգային շփման լեզուն է», – ասել է նախարարը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930