Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սուպերմենը հայերի հետ է. ամերիկյան նոր ֆիլմ Հայոց ցեղասպանության մասին (Տեսանյութ). «Ամերիկայի ձայն»

Սեպտեմբեր 28,2017 10:32

«Ամերիկայի ձայն». «Ժխտվող ցեղասպանությունը շարունակվող ցեղասպանություն է», – հավաստում է ամերիկյան անվանի դերասան եւ պրոդյուսեր Մոնթել Ուիլյամսը։ Տեղեկանալով Հայոց ցեղասպանության մասին՝ նա որոշեց բարձրաձայնել խնդիրն աշխարհով մեկ: Նա նշում է, որ հայ ժողովուրդն այնպիսի փորձություններով է անցել, որ կարող է աշխարհից այդ փորձությունների ճանաչումն ակնկալել: Ուիլյամսը որոշում է ֆիլմ ստեղծել, որը թիրախավորում է այդ ճանաչման ճանապարհին կանգնած անձանց: Այդ գործում նրան է միանում հանրահայտ սուպերմենի դերակատար, իսկ այսօր արդեն պրոդյուսեր Թիմ Քեյնը.

«Մեր օրերի Թուրքիայի բնակիչները ցեղասպանություն չեն իրագործել, սակայն նրանք պետք է ճանաչեն իրենց նախնիների հանցանքը եւ դրա վրա հիմնվելով կառուցեն իրենց ապագան»:

Ուիլյամսի ու Քեյնի փաստավավերագրական ֆիլմը՝ «Ժխտման ճարտարապետները», նվիրված է Թուրքիայի, Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների այն քաղաքական գործիչներին, ովքեր փորձում են խոչընդոտել Հայոց ցեղասպանության ճանաչումը.

«Այն միտքը, որ ցեղասպանությունը կարող է չճանաչված մնալ, ուղղակի խելագարություն է, դա անընդունելի է»:

«Ժխտման ճարտարապետները» ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեսված է արդեն հոկտեմբերին, իսկ մինչ այդ ֆիլմը Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի աջակցությամբ ցուցադրվել էր Վաշինգտոնում՝ տեղի քաղաքական գործիչների, փորձագետների եւ հայ համայնքի համար:

Ֆիլմը բացահայտում կլինի ոչ միայն արտերկրյա, այլեւ հայ լսարանի համար: Այստեղ իրենց հուշերն են պատմում Մեծ եղեռնը վերապրած մարդիկ, Սումգայիթի, Բաքվի հայերը, առաջադեմ փորձագետներ, քաղաքական գործիչները: Սարսափելի ծանր տեսարանները ֆիլմում զուգակցվում են սկանդալային բացահայտումներով: Բացահայտումներ, որոնք, հեղինակների կարծիքով, լույս են սփռում Հայոց ցեղասպանության ժխտման ճարտարապետների վրա:

«Կարեւոր է անցյալի անարդարությունների վրա լույս սփռել: Եկեք բարձրացնենք այդ գորգը եւ նայենք, թե ինչ է թաքնվում դրա տակ», – ցուցադրմանը ներկա կոնգրեսական Ռալֆ Աբրահամի կարծիքով, անցյալի ժխտումը երբեք չի կարող բերել հաջողությունների ապագայում:

Այդ կարծիքը կիսում է նաեւ Հայաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ջոն Էվանսը: Դեսպանի խոսքով, ֆիլմի էմոցիոնալ ազդեցությունը տպավորիչ է: Արդյոք այն կնպաստի Հայոց ցեղասպանության ճանաչմա՞նը: Ջոն Էվանսի պատասխանն է՝ այո.

«Այն նման է ժայռը քայքայող ջրի կաթիլների, յուրաքանչյուր կաթիլ մոտեցնում է հաղթանակը, յուրաքանչյուր լույսի կաթիլ օգնում է վերջ տալ խավարին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930