Լրահոս
Օրվա լրահոսը

Գոռ Նազարյանը հաղթել է մուայթայի հեղինակավոր պրոֆեսիոնալ մրցաշարում

Սեպտեմբեր 28,2017 09:55

Անցած տարվա դեկտեմբերին ՄՕԿ-ը մուայթայը ճանաչեց որպես մարզաձեւ եւ որոշեց, որ մույթայը Տոկիոյի օլիմպիական խաղերում ներկայացվի որպես ցուցադրական մարզաձեւ:

Հայաստանի մուայթայի ֆեդերացիան այս մարզաձեւի տարածման եւ զարգացման ուղղությամբ բավականին մեծ աշխատանք է ծավալում դեռ 2015 թվականից ու այդ ընթացքում հաջողությունների հասել է:

Օրերս Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի մարզիկ, 2015 թ. Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնությունում չորրորդ տեղն զբաղեցրած եւ միջազգային պրոֆեսիոնալ մրցաշարերում հաղթած Գոռ Նազարյանը Մոսկվայում մասնակցեց «Russian Challeng 4» հանրահայտ պրոֆեսիոնալ մրցաշարին եւ միավորներով հաղթեց Ռուսաստանը ներկայացնող Խավաժ Օլիգովին:

Հիմա Գոռ Նազարյանը Հայաստանի հավաքականի մյուս անդամների հետ նախապատրաստվում է հոկտեմբերին Փարիզում կայանալիք սիրողական մուայթայի Եվրոպայի առաջնությանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930