Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ալոճենին՝ հիպերտոնիայի, անքնության, կլիմաքսի ժամանակ

Սեպտեմբեր 28,2017 12:30

Վարդազգիների ընտանիքին պատկանող արնակարմիր ալոճենու ծաղիկներն ու պտուղները գիտական բժշկության մեջ օգտագործվում են սրտի գործունեության տարբեր խանգարումների ժամանակ, սրտային նեւրոզների, շողացող առիթմիաների, հաճախասրտության՝ տախիկարդիա, կրծքային հեղձուկի՝ ստենոկարդիա, արյունամատակարարման խանգարումների, հիպերտոնիկ հիվանդության ժամանակ: Փորձնականորեն ապացուցված է ալոճենու պատրաստուկների հակաաթերոսկլերոտիկ, սեդատիվ՝ հանգստացնող, քնաբեր, սպազմոլիտիկ՝ լայնացնում է սրտի պսակաձեւ եւ գլխուղեղի անոթների ազդեցությունը, նվազեցնում է արյունատար անոթների թափանցելիությունը, բարձրացնում նրանց առաձգականությունը:

Ալոճենուց ստացվող պատրաստուկներն օգտակար են կլիմակտերիկ նեւրոզների ժամանակ:

Դեղատոմսեր եւ պատրաստուկներ

Հիպերտոնիկ՝ գերճնշումային հիվանդություն, գլխապտույտներ

1 թեյի գդալ մանրացրած պտուղներին ավելացնել եռացրած սառեցրած ջուր, թողնել 12 ժամ, մարմանդ կրակի վրա տաքացնել մինչեւ եռման աստիճան, սառեցնել սենյակային ջերմաստիճանում 1 ժամ, քամել երկտակ թանզիֆի օգնությամբ: Օգտագործել 1 ճաշի գդալ՝ օրը 3 անգամ՝ ուտելուց առաջ:

Անքնություն, ընդհանուր  թուլություն   

25 գրամ մանրացված պտուղներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր՝ 250 միլիլիտր  եւ թերմոսում թրմել 4 ժամ, քամել: Ընդունել օրը 3-4 անգամ 1/2 բաժակ՝ ուտելուց առաջ՝ ամենաքիչը 2 շաբաթվա ընթացքում:

Կլիմակտերիկ նեւրոզ

1 ճաշի գդալ մանրացված պտուղներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թերմոսում թողնել 4 ժամ, քամել: Ընդունել 1 ճաշի գդալ օրը 3 անգամ՝ ուտելուց առաջ:

Կլիմաքս

Հարմար է օգտագործել ոգեթուրմը: 10 գրամ մանրացված պտուղներին ավելացնել 100 միլիլիտր 70 տոկոսանոց բժշկական սպիրտ, կափարիչով փակել, թողնել սենյակային ջերմաստիճանում մութ տեղում 14 օր, քամել: Ընդունել 20-30 կաթիլ՝ օրը 3-4 անգամ՝ ուտելուց առաջ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ  

  27.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930