Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց «Երեւան օփեն» շախմատի 2-րդ միջազգային մրցաշարը:
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը ինը հնարավորից վաստակելով 7,5 միավոր՝ լրացուցիչ ցուցանիշներով դարձավ մրցաշարի հաղթող: Նույնքան միավոր վաստաած Իրանի ներկայացուցիչ Ամին Տաբատաբին բավարարվեց երկրորդ տեղով:
Երրորդ հորիզոնականը յոթ միավորով զբաղեցրեց միջազգային վարպետ Արման Միքայելյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ