«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում այսօր մեկնարկել է «Մեծամորյան ընթերցումներ I» խորագրով միջազգային գիտաժողովը` նվիրված Հին Մերձավոր Արևելքի բրոնզի-երկաթի պարբերաշրջանների ամենանշանավոր հնագիտական հուշարձաններից մեկի՝ Մեծամորի 2016 թ. դաշտային հետազոտությունների և պեղումների արդյունքներին:
«Գիտաժողովը միջազգային գործընկեր կառույցների հետ տարիների արդյունավետ համագործակցության վկայությունն է: Այն համախմբել է արտերկրի` Լեհաստանի, Իտալիայի, Իրանի, Ռուսաստանի Դաշնության, Հունգարիայի, Վրաստանի ու Հայաստանի երեք տասնյակից ավելի գիտնականների: Հուսով եմ, որ այս դահլիճում կհնչեն մասնագիտական հետաքրքիր կարծիքներ, տեսակետներ, որոնք մեկ անգամ ևս կարժևորեն Մեծամորի հնվայարի գիտական նշանակությունը», -ողջունելով մասնակիցներին ասել է ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը:
Նրա փոխանցմամբ նոր որակ է ստանում հայ-լեհական համագործակցությունը: Լեհերի ջանքներով հնագիտական աշխատանքներն ամփոփող ժամանակավոր ցուցադրությունը դրա լավագույն վկայությունն է:
Հայ-լեհական արդյունավետ գործակցության ու գիտական ոլորտի ձեռքբերումների մասին է խոսել նաև արշավախմբի լեհական կողմի համաղեկավար Քշիշտոֆ Յակուբյակը: Նրա փոխանցմամբ գիտաժողովը կարևոր հարթակ է կատարված գիտտական աշխատանքներն ամփոփելու համար և, որ շատ կարևոր է շփման նոր երզրեր գտնելու տարբեր երկրների գործընկերների հետ:
«Վեց տարեկան դուստրս ևս «մասնակցում» է պեղումներին: Մարիան պեղավայրից բացի եղել է նաև հետաքրքիր մի շարք այլ վայրերում ու տպավորվել Հայաստանի գեղեցությամբ: Նա խոստանում է հաջորդ տարի գալ ձեր երկիր», -իր խոսքում ասել է Ք. Յակուբյակը:
Գիտաժողովի մասնակիցներին ողջունել ու հաջող աշխատանքային ընթացք է մաղթել ՌԴ կադրերի պատրաստման կենտրոնական ինստիտուտի, անկախ գնահատողների, ուսումնամեթոդական կենտրոնի ղեկավար տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Մարտիկ Գասպարյանը: Նա ՊՈԱԿ-ի գիտական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանին հանձնել է Բեռլինի Էվանի անվան ակադեմիայի, իսկ ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Լիաննա Գևորգյանին` ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամի դիպլոմներ են շնորհվել:
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»