Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գուրգեն Ջանիբեկյանի անվան թատրոնի արկածները Նոյեմբերյանում

Սեպտեմբեր 27,2017 22:50

Սեպտեմբերի 15-ին Նոյեմբերյան քաղաքում նախատեսված է եղել Գուրգեն Ջանիբեկյանի անվան «Գուրջան» թատրոնի ներկայացումը: Ներկայացման տոմսերը վաճառվել են Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողներին եւ այլուր: Սեպտեմբերի 15-ին ներկայացումը չի կայացել, 800 դրամով տոմս գնածներին հայտնել են, որ այն տեղի կունենա մի քանի օրից: Մի քանի օր անց էլ բեմադրությունը չի կայացել: Սեպտեմբերի 26-ը հայտարարվել է որպես ներկայացման օր: Սակայն հայտարարված ժամին՝ ժամը 19-ին ներկայացումը չի սկսվել: Անցել է ավելի քան մեկ ժամ: Թատրոնի գեղարվեստական ղեկավար, Կարեն Ջանիբեկյանի կինը՝ Լիանա Անթառանյանը դահլիճում հայտարարել է, որ թատերախումբը ճանապարհին ուշանում է: Այդ ընթացքում Նոյեմբերյանի նախկին կինոյի տան դահլիճում երաժշտություն է հնչել:

Նոյեմբերյանի ավագ դպրոցի ուսուցչուհի, բազմավաստակ մանկավարժ Էլմիրա Ամիրաղյանը մեզ ասաց, որ ինքը վիրավորվելով ներկայացման ուշացումից` վիճաբանել է Լիանա Անթառանյանի հետ: Տիկին Ամիրաղյանը հայտնեց, որ ուշացման պատճառով ինքը թատերական ներկայացումը չի դիտել եւ հեռացել է: Ներկայացման հանդիսատեսներև ասացին, որ նախատեսվածից ավելի քան մեկ ժամ ուշացումով բեմ է բարձրացել Հայաստանի երկրորդ հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Օդից փող» հաղորդումը վարող դերասանը եւ շուրջ 40 րոպե միայնակ, բեմին դրված աթոռն օգտագործելով՝ ներկայացրել կյանքի զանազան պատմություններ, ինչը հիասթափություն է առաջացրել ներկաների մեծ մասի մեջ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930