Արմավիրի մարզպետի սպանված խորհրդականի որդին՝ Նորիկ Սիմոնյանը, Aravot.am-ին ասաց, որ հոր սպանությանը նախորդել է վիճաբանություն: Թե որն էր հոր ու մոր միջեւ տեղի ունեցած վիճաբանության պատճառը, նա չցանկացավ ասել, բայց վստահեցրեց, որ իր հավանած աղջկա պատճառով չի եղել, ինչպես լրատվամիջոցների հետ զրույցում պնդում է հորեղբայրը՝ Արամ Սիմոնյանը:
Մեր հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են տեղեկությունները, որ ձեր հայրը բռնարար էր ու ձեր մորը ծեծելը պարբերական բնույթ է կրել, Նորիկ Սիմոնյանը պատասխանեց. «Իրավապահները կներկայացնեն նույնիսկ ամենաչնչին փաստերը, և բոլորին պարզ կդառնա, թե ինչ է կատարվում»:
Ի պատասխան մեր հարցին, թե ի վերջո ինչու է ձեր մայրը նման քայլի դիմել, մեր զրուցակիցն ասաց. «Ես չեմ ուզում դրա մասին խոսել, իրավապահները կներկայացնեն»:
Նա նաեւ անդրադարձավ իր հորեղբոր հայտարարությանը, թե սպանությանը նախորդած վեճը Մանուկ Սիմոնյանի կնոջ՝ Ռուզաննա Մկրտչյանի՝ ապագա հարսին արված նվերն էր՝ ոսկե ժամացույցն ու մատանին: Նորիկ Սիմոնյանի խոսքով, մայրը իր հավանած աղջկան մատանի չի նվիրել, նվիրել է միայն իր ոսկե ժամացույցը՝ այն էլ այն ժամանակ, երբ հոր դին արդեն հայտնաբերվել էր:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ապրես տղա ջան! Հորտ անունը բարձր պահի: Ցանկանում եմ որ մայրդ շուտ վերադառնա տուն: