Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ հայ-բրիտանական միջպետական հարաբերությունները որակական նոր մակարդակի կբարձրանան

Սեպտեմբեր 27,2017 19:55

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնին:

Ողջունելով հյուրին մեր երկրում՝ Հանրապետության Նախագահը ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Միացյալ Թագավորության հետ միջպետական հարաբերությունները խորացնելու հարցում: Սերժ Սարգսյանը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 25 տարիներին երկու երկրների միջև առկա համագործակցության ներուժը դեռևս լիարժեք չի օգտագործվել: Ուրախությամբ արձանագրելով վերջին շրջանում հաճախակի դարձած փոխայցելություններն ու Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանության աշխատանքը՝ Նախագահը հույս է հայտնել, որ այդ դինամիկան կպահպանվի, և հայ-բրիտանական միջպետական հարաբերությունները որակական նոր մակարդակի կբարձրանան:

Պետնախարար Ալեն Դանքնը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և Հանրապետության Նախագահին փոխանցելով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյի ողջույններն ու բարեմաղթանքները՝ վստահեցրել, որ Միացյալ Թագավորությունը ևս մեծ ցանկություն ունի զարգացնելու և ամրապնդելու Հայաստանի հետ հարաբերությունները: Ալեն Դանքնն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստակամ է օժանդակություն տրամադրելու Հայաստանի կառավարությանը՝ երկրի տնտեսության առաջնահերթություններից ելնելով այն օգտագործելու համար: Պետնախարար Դանքնը հույս է հայտնել, որ երկկողմ ջանքերով փոխգործակցությունը զարգացնելու արդյունքում կմեծանան առևտրաշրջանառության ծավալները Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև: Նախարար Դանքնն ընդգծել է, որ Միացյալ Թագավորությունը բարձր է գնահատում Հայաստանում իրականացված սահմանադրական բարեփոխումները, որոնց մասին առիթ է ունեցել խոսել նաև Հայաստանի խորհրդարանում:
Նախագահ Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանը հաստատակամորեն շարունակելու է տարբեր ոլորտներում բարեփոխումները՝ ի շահ Հայաստանի պետականության ամրապնդման և զարգացման:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին, մտքեր փոխանակել տարածաշրջանային խնդիրների և մարտահրավերների շուրջ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930