Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կոտայքի մարզպետը վարչապետին զեկուցել է մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը

Սեպտեմբեր 27,2017 19:00

Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել հուլիսի 8-ին Ծաղկաձոր քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման և մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը:

Անդրադառնալով աղբահանության ոլորտում հավաքագրման ծավալներին՝ մարզպետը նշել է, որ ֆիզիկական անձանցից աղբահանության դիմաց վարձավճարի հավաքագրումը 2017 թվականի 8 ամիսների ընթացքում կազմել է շուրջ 84 տոկոս, իսկ իրավաբանական անձանց հետ համապատասխան պայմանագրերի թիվը 3500 է, ինչը կրկնակի գերազանցում է այս տարվա մայիսի ցուցանիշը:  Մարզպետը զեկուցել է նաև, որ արդեն իսկ ավարտական փուլում են իրավաբանական անձանց համար ըստ գործունեության ոլորտների մաքրման աշխատանքների պահանջների և սակագների վերաբերյալ համապատասխան իրավական ակտերը:

Նշվել է, որ առողջապահության ոլորտում 2017 թվականի առաջին 8 ամիսների տվյալներով բյուջեի նկատմամբ վճարովի ծառայությունների գումարը կազմում է 215 մլն դրամ: Մարզպետը վստահեցրել է, որ ինտենսիվ աշխատանքներ են տարվում նշված գումարի ծավալի ավելացման և առկա թերությունների վերացման, ինչպես նաև բժշկական հաստատություններում մասնավոր կառավարիչների ներգրավման ուղղությամբ:

Մարզպետը ներկայացրել է նաև ներդրումային ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն՝ ընդգծելով, մասնավորապես, որ մարզում արդեն իսկ առկա է 100 ներդրումային ծրագիր՝ 47 մլրդ դրամ արժեքով, որոնց իրականացման արդյունքում անկալվում է ստեղծել շուրջ 2500 նոր աշխատատեղ: Մարզպետը նշել է, որ այդ ծրագրերը կառավարության կողմից հայտարարված ներդրումային ծրագրերում դեռևս ներառված չեն: Այս փուլում կատարված ներդրումների վերաբերյալ վարչապետի հարցադրմանն ի  պատասխան՝ մարզպետը զեկուցել է, որ սեպտեմբերի 25-ի դրությամբ կատարվել է շուրջ 30 մլրդ դրամի ներդում և ստեղծվել է 1400 նոր աշխատատեղ: Ընդ որում՝ 16.9 մլրդ դրամ ներդրվել է արդյունաբերության, 8.6 մլրդ դրամ՝  գյուղատնտեսության, 2 մլրդ  դրամ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում: Մարզպետը նշել է, որ այս փուլում ևս քննարկվում են նոր ներդրումային ծրագրեր, որոնց վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կներկայացվի հաջորդ քննարկման ընթացքում: Քննարկվել են նաև մարզում զբոսաշրջության ոլորտում այս ժամանակահատվածում գրանցված 18 տոկոս աճի և Ծաղկաձորում իրականացվող ենթակառուցվածքների զարգացման կոնկրետ ծրագրերին վերաբերող հարցեր:

Մարզպետը տեղեկացրել է, որ գյուղատնտեսության ոլորտում մեծ ծավալներով ջերմոցային տնտեսությունների և ինտենսիվ այգիների հիմնման աշխատանքներ են իրականացվում: Ջերմոցների տարածքը 2017 թվականին նախորդ տարվա համեմատ ավելացել է 20 հա-ով և կազմել 81 հա:  Առկա են 912 հա ինտենսիվ այգիներ, որոնցից 226 հա-ն հիմնվել է վերջին նորագույն տեխնոլոգիաներով (հակակարկտային ցանց, կաթիլային ոռոգում և այլն):  Ընդգծվել է, որ նորագույն տեխնոլոգիաներով այգիներից 26 հա-ն հիմնվել է 2016 թվականին, իսկ 200 հա-ն՝ 2017 թվականին:

Միաժամանակ վարչապետը մարզպետից հետաքրքրվել է կառավարության կողմից սուբսիդավորվող գյուղատնտեսական ծրագրերի ընթացքի մասին: Մարզպետը զեկուցել է, որ 2017 թվականի սեպտեմբերի դրությամբ ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակներում Զառ, Պռոշյան, Զորավան, Արզական, Սոլակ, Հրազդան  համայնքների շահառուների կողմից ձեռք է բերվել 8 միավոր գյուղատնտեսական տեխնիկա  և  11 միավոր գյուղգործիք:  Ըստ նրա՝ սա ամենաբարձր ցուցանիշն է հանրապետությունում:

Կառավարության կողմից հաստատված գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից օգտվելու համար  ներկայացվել է 300 հայտ, որոնք հիմնականում վերաբերում են անասնապահական ճյուղի ընդլայնմանը և նոր տեխնոլոգիաներով ինտենսիվ այգիներ հիմնելուն:

Մարզպետը տեղեկացրել է, որ համաձայն վարչապետի հանձնարարականի՝ հստակ աշխատանքներ են կատարվել մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ, ինչը, այս փուլում արձանագրված արդյունքներով, կատարվել է 103.9 տոկոսով և  նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը գերազանցում է շուրջ 373 միլիոն դրամով:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930