Լրահոս
Օրվա լրահոսը

22-ամյա բժշկի սպանության գործով վկային չեն կարողացել բերման ենթարկել

Սեպտեմբեր 27,2017 18:35

«Պատանի լրագրողների» դպրոցում տեղի ունեցած 22-ամյա բժիշկ Լեւոն Սահակյանի սպանության գործով այսօրվա դատական նիստը տեղի չունեցավ՝ գործով վկա Գեւորգ Երիցյանի չներկայանալու պատճառով:

Չնայած նախորդ դատական նիստին դատարանն այս վկային բերման ենթարկելու որոշում էր կայացրել, բայց նրան չէին կարողացել բերման ենթարկել: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 13-ին:

Հիշեցնենք, որ 2016թ. հոկտեմբերի 19-ին «Պատանի լրագրողների» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանը եւ Լեւոն Սահակյանը վիճել են վերջինիս նշանածի աշխատավարձը չվճարելու պատճառով: Լեւոնի նշանածն աշխատելիս է եղել Վահան Ղազարյանի մոտ: Դեպքի օրը Վահան Ղազարյանը 22-ամյա երիտասարդին զանգել եւ կանչել է դպրոց՝ նշանածի աշխատավարձը տալու համար, սակայն, նրանց միջեւ վիճաբանություն է սկսվել, որից հետո սրտի եւ թոքի վնասվածքներով Լեւոնը տեղափոխվել է հիվանդանոց ու այնտեղ էլ մահացել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930