Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրի է ժամանել կրթության նախարարը՝ ՇՊՀ ռեկտորի դեմ ուղղված աղմկոտ նամակի ու դասադուլի հետքերով

Սեպտեմբեր 27,2017 18:40

Շիրակի համալսարանում դեռ լարված իրավիճակ է․ ուսանողների դասադուլը շարունակվել է նաև այսօր։ Նրանք, ինչպես հայտնի է, բողոքում են վարձավճարի զեղչեր չկիրառելուց ու նոր ուսումնական պլաններից, համաձայն որոնց՝ երբեմն ստիպված են նույն առարկան նորից ուսումնասիրել, որոշ կարևոր առարկաներ էլ ընդհանրապես չանցնել։ Ըստ ուսանողների, բարձր առաջադիմության դեպքում անգամ չեն կիրառվում զեղչեր՝ պատճառաբանելով, որ պետք է լինես նաև սոցիալապես անապահով։ Ուսանողների դասադուլը սկսվեց այն բանից հետո, երբ բուհի երկու դասախոսներ՝ Հովհաննես Խորիկյանն ու Գագիկ Համբարյանը բաց նամակ հղեցին երկրի նախագահին ու վարչապետին՝ ահազանգելով, թե «Ռեկտորն ավերում է բուհը»։

Նամակից հետո բուհի գիտխորհուրդն անվստահություն էր հայտնել նամակագիրներից մեկի՝ համալսարանի պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանի նկատմամբ, որն էլ հարուցել էր ուսանողների զայրույթը։ Նրանք դասադուլ հայտարարեցին նաև՝ ի պաշտպանություն սիրելի դասախոսի։

Բաց նամակում տեղ գտած փաստերի իսկությունը սկսել է ուսումնասիրել Շիրակի մարզի դատախազությունը։ Այս մասին երեկ մեզ տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիլյանը։

Բաց նամակի ու դասադուլի հետքերով այսօր Գյումրի է այցելել նաև Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։ Նա առանձնազրույց է ունեցել նամակագիր-դասախոսների հետ, մոտ մեկ ժամ լսել նրանց ներկայացրած փաստարկները, այնուհետ հանդիպել է դասադուլ հայտարարած ուսանողների հետ։ Նախարարը մի քանի ժամ է՝ Գյումրիում է։ Նա այս պահին զրուցում է բողոքավոր ուսանողների հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930