Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Թբիլիսիում ավարտված շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում նվաճեց պատվավոր մրցանակը:
Եզրափակիչ մրցամարտում հայկական շախմատի առաջատարն այսօր կշեռքի նժարն իր կողմը թեքեց արագ շախմատում եւ Չինաստանի լավագույն շախմատիստ Դին Լիժենին հաղթեց 4:2 ընդհանուր հաշվով: Դրանից առաջ Արոնյանը նաեւ հավակնորդների մրցաշարի իրավունք էր նվաճել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ