Սեպտեմբերի 26–ին Գյումրու Ա. Բրուտյանի անվան թիվ 4 երաժշտական դպրոցում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի մասնակիցների հերթական համերգը:
Կոմիտասյան և հայ անվանի կոմպոզիտորների ստեղծագործություններով հանդես եկան «Բյուրական» (Հայաստան), «Աղբյուր» (Վրաստան), «Սայաթ-Նովա» (Թուրքիա), «Նարեկ» (Իրան), «Նաիրյան» (Հայաստան) երգչախմբերը: Ելույթն ունեցան նաև Ռուսաստանից Էլվիրա Մարգարյանը, Հրաչուհի Գևորգյանը, Միքայել Քոչարյանը, Լիբանանից Ջոնի Քէօքճեանը, Իրանից Սերլի Ռոստոմյանը, Գերմանիայից Սոնա Տալյանը: Համերգին մասնակցում էր նաև Գյումրու Հայորդաց տան երգչախումբը:
Համերգի վերջում իր ողջույնի խոսքն ասաց «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Եսայանցը և շնորհակալություն հայտնեց Գյումրի քաղաքին ջերմ ընդունելության համար:
Համերգից հետո փառատոնի մասնակիցների համար կազմակերպվեց հայկական ավանդական հյուրասիրություն:
Մասնակիցները հաﬔրգներով հանդես կգան նաև Վանաձորում:
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ