ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այսօր «Ելք» խմբակցության ներկայացրած՝ ՀՀ-ի մասով ԵՏՄ անդամակցության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ օրինագծի շրջանակում այդ նպատակով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը քննարկվեց:
Հանձնաժողովի անդամներից 10-ը «դեմ» քվեարկեցին, այդ թվում՝ Շիրակ Թորոսյանը, Արմեն Ռուստամյանը, Վահե Էնֆիաջյանը, Հերմինե Նաղդալյանը, եւ մեկ հոգի՝ «Ելք» դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանը՝ «կողմ»: Սա նշանակում է, որ հարցը չի ընդգրկվի ԱԺ առաջիկա նիստի օրակարգում:
Քննարկմանը պետք է հետեւեր նույն դաշինքի առաջարկած՝ «ՀՀ-ի մասով ԵՏՄ անդամակցության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ օրինագծի» քննարկումը, սակայն այն չկայացավ, քանի որ զեկուցող՝ «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը չէր ներկայացել:
Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն արձանագրեց՝ այդ դեպքում օրինագծի քննարկումը հետաձգվում է մոտ երկու ամսով:
Քննարկման մանրամասները՝ առաջիկայում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ