Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բաղդադը խոստանում է «օրենքով և սահմանադրությամբ» վերադարձնել Իրաքյան Քրդստանը

Սեպտեմբեր 27,2017 17:32

Բաղդադն օրենքի և սահմանադրության ուժով կվերադարձնի վերահսկողությունը Իրաքյան Քրդստանի ինքնավարության նկատմամբ, որտեղ երկուշաբթի անկախության հանրաքվե է անցկացվել: Այս մասին խորհրդարանում տեղի ունեցած ելույթում հայտարարել է Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Չի կարող լինել պայքար միևնույն հայրենիքի որդիների միջև, բայց մենք օրենք կկիրառենք, և դուք կտեսնեք»,- ասել է Աբադին:

Ալ-Աբադին քրդերին կոչ է արել հրաժարվել իրենց վերահսկողության տակ անցած շրջաններից, որոնք գտնվում են ինքնավարությունից դուրս, ինչպես նաև չեղարկել անկախության հանրաքվեի արդյունքները: Վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Բաղդադը չի աշխատի քվեարկության արդյունքների հետ:

«Պետք է չեղարկել հանրաքվեն և ուղղակի երկխոսություն սկսել սահմանադրության շրջանակում… Մենք բացարձակապես չենք խոսի հանրաքվեի արդյունքների մասին»,- ասել է վարչապետը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930