Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը բարելավել է դիրքերը Մրցունակության համաշխարհային ինդեքսում

Սեպտեմբեր 27,2017 16:57

Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է «Մրցունակության համաշխարհային ինդեքս 2017-2018»-ը, որում Հայաստանը բարելավել է դիրքերը՝ զբաղեցնելով 73-րդ հորիզոնականը:

Այս տարվա վարկանիշային աղյուսակում Հայաստանը հավաքել է 4.19 միավոր: 2016թ. համեմատությամբ Հայաստանի դիրքերը բարելավվել են 6 հորիզոնականով: (նախորդ տարվա ինդեքսում՝ 79-րդ հորիզոնական):

Վարկանիշային աղյուսակում ներառված է 137 երկիր: Զեկույցի մեթոդաբանության մեջ նշվում է, որ Համաշխարհային մրցունակության ինդեքսը կազմելիս հաշվի են առնվել երկարաժամկետ աճի ցուցանիշները:

Տարածաշրջանի երկրներից ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Ադրբեջանը, որը 4.69 միավորով 35-րդ հորիզոնականում է (անցյալ տարի՝ 37-րդ հորիզոնական): Վրաստանը 4.28 միավորով 67-րդ տեղում է (2016թ.՝ 59-րդ), իսկ Թուրքիան՝ 4.42 միավորով՝ 53-րդ (2016թ.՝ 55):

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930