Հոգեբան Գայանե Ղալումյանը Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ավտովթարի պատճառով մահացած վարորդի բեռնատարից կատարված գողությունը, նշեց, որ այն կատարողները թափառաշրջիկի հոգեբանությամբ մարդիկ են:
«Դրանք փողոցի կանայք են, որոնց համար նշանակություն չունեն մարդկային արժեքները, վթարային վիճակը, իրենք մարդկայնորեն չեն վերաբերվում դրան, նրանց նպատակն է մի բան փախցնելը: Դրանք մարդիկ են, որոնք փողոցում ընկնում են մարդկանց հետեւից, երեսները պնդացնելով ամեն գնով գումար են հավաքում, թեեւ կարող են իրենց աշխատանքով վաստակել: Նրանց հոգեբանությունն այլ է, այլ արժեքային համակարգ ունեն: Իրենց համար սովորական բան է, որ վթար է եղել, այդ պահին ինքն ուզում է օգտվել իրավիճակից: Դա թափառաշրջիկի հոգեբանություն է, նորմալ մարդու հոգեբանություն չէ»,-հայտնեց Գայանե Ղալումյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Զգո՜ւյշ, խնամված և հարդարված, կրթված և աշխատանք ունեցող հոգեբան։
” Թափառաշրջիկ” կանայք չեն ծնվում , դառնում են ։
Պատճառը ինձնից լավ գիտեք։
Նայելով այս կնոջ՝ ծանրության տակ կքած, վճռականություն արտահայտող դեմքին սիրտս ճմլվեց։
Արդյո՞ք նա թափառաշրջիկ է, թե ամեն “հոգևոր” արժանիքները մի կողմ թողած “օգտվում ” է իր վաղվա հացը թեկուզ արյան գնով ունենալու մասին ։
Դյուրին է ճռճռան վերլուծություններ անել , երբ վաղվա հացի մասին չես մտածում։
․․․ եվ ընդհանրապես, ինչ մի գրելու բան էր, որ տպագրվել է։ Դրանով ուզում եք պախարակե՞լ հայ կնոջ վարմունքը։
Աշխատանք ունեցող կանայք միայն տեսնեք թե ինչ զոհողությունների գնով են այստեղ դրամ վաստակում և տուն ուղարկում ։ Այդ կինն էլ կարող էր աշխատանք ունենար։ Բայց ո՞վ է տալիս արդեն 40-ն անց կնոջը աշխատանք։
Իսկ իմ կարծիքով նույնիսկ շատ մեղմ է արտահայտվում հոգեբանը։ Ամեն աղքատ գողություն չի անում, հատկապես դիակի կողքից… Մարդը կարող է սոված լինել, աղքատ լինել, նույնիսկ աշխատանք էլ չունենա, բայց մարդը պարտավոր է Մարդ մնալ ցանկացած պարագայում, հատկապես, որ, դատելով այդ փողոցի կնոջ թմբլիկ տեսքից, չես ասի, որ սովամահ է լինում կամ կյանքում մակարոն չի տեսել… ես ավելի քան համոզված եմ, որ նա այդ մակարոնը վաճառելու համար է գողանում… Նման երևույթները երբեք չի կարելի արդարացնել, իսկ ով արդարացնում է, նույն հոգեբանությունն ունի, ինչ այդ փողոցի կինը։
Կարծում եմ հոգեբանի անմիջապես արձագանքը այս չ՛արդարացվող ??? արարքին իր համար անվճար գովազդ ապահովվելն է։
Կողոպուտը ամենուր է։ Հոգեբանների համար առատ հունձք։
Նախ և առաջ ասեմ , որ հոգեբանը այստեղ բոլորովին չ՛պետք է կարծիք հայտներ։ Հոգեբանը իրավունք չունի՛ ներգործել կամ միջամտել հասարակության մեջ կատարվող իրադարձություններին ։ Հոգեբանը չպետք է ծաղրի, դատապարտի և ոտնահարի ցանկացած անվայել արարք կատարողին ։ Պրոֆեսիոնալ չէ, դրա համար ես հենց սկզբում գրել էի .
“ Զգո՜ւյշ”:
Սա հոգեբանի բարոյական կոդեքսի խախտում է, որը ցույց է տալիս նրա ոչ կոմպետենտ լինելը ։ Մարդիկ ,երբեմն ,նեղ սօցիալական վիճակից ելնելով դառնում են աչքածակ, մանրախնդիր, կորցնելով իրենց արժանապատվությունը ։ Չեմ ընդհանրացնում և արդարացնում ։
Բայց ո՞վ է հոգեբանը , որ դատի այդ մարդկանց։
Եթե չի կարող օգնել այդ մարդկանց կյանքի որակի բարձրացմանը ,
ապա իրավունք չունի նրանց որակավորելու, անվանելով փողոցի մարդիկ ։
Մի՞թե դա է հոգեբանի դրական ազդեցությունը հասարակության լավացման գործում ։
Եվ ինչու այդքան արագ եզրակացության գալ ։ Գովազդի՛ համար։
Նա պետք է գործեր շատ զգույշ, քանի որ հոգեբանի հիմնական գործն է՝ հարգանքը մարդու արժանապատվության և իրավունքների հանդեպ։
Զազրելի արարք է կատարել այդ կինը , թող օրինապահները զբաղվեն ու դատեն ։ Հոգեբանը, սակայն, նույնիսկ այդ դեպքում պետք է փնտրի թեթևացնելու ձև, , օգնի տուժողին և ոչ թե իր անձը ցուցադրելու համար առաջինը ինքը քար շպրտի ։ Եվ այն էլ ինչպիսի ծանր քար ,որ արդեն 2-րդ օրն է հանգիստ չունեմ։ ինչ լավ է գրեցի, քարը սրտիցս ընկավ , առավոտս ափսոսելով գրեցի ու հիմա ստիպված պատկառելի տարիքիս պիտի վազեմ գործի։
Այս կնոջ արածը աղքատության դրսեւորում է: Նա ոչ մեկին վնաս չի տալիս իշխանավորների նման, որոնք քաղաքավարի ձեւով ամբողջ ազգին են թալանում: Մնացած մակարոնի պարկերը աղբի վերերծվեցին:
Ավելի լավ չէ՞ր լինի քաղաքապետը հավաքեր մակարոնի պարկերը եւ բաժաներ աղքատներին: Թե՞ միայն ընտրությունների ժամանակ է դա արվում: