Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Աթոյանց. «Լավ տղան պրոֆեսիա չի…ուզում են պադավատ ունենան, արտասահման գնան»

Սեպտեմբեր 27,2017 16:19

Ճանաչված կինոօպերատոր, կինոյում «հնաբնակ», «Հայֆիլմի» լեգենդար կինոաչք որակված Լեւոն Աթոյանցը անհամբեր սպասում է հոկտեմբերի 7-ին, երբ Կինոգործիչների միության արտահերթ համագումարի ժամանակ նոր նախագահ կընտրվի:

Aravot.am-ի հետ զրույցում խոսելով բոլոր հնարավոր թեկնածուների մասին` 87-ամյա կինոգործիչն իր մտահոգություններն է հայտնում. «Ընտրությունը գաղտնի է, բայց պարզ կասեմ, որ Հարություն Խաչատրյանին եմ ընտրելու: Երբ երկիրը քանդվեց, էդ մարդը ստեղծեց «Ոսկե ծիրան», որով մի քսան տարի է՝ ապրում ենք, իսկ Կինոյի տանը միայն շաքարավազ են բաժանում, կինոթատրոն էլ ունեինք, ամեն ինչ մեջը կար, կաֆե, ինչո՞ւ քանդվեց…Կարո՞ղ եք պատասխանել… Եթե մի մարդ քանդված երկրում կարողանում է ստեղծել մի բան, որից խոսեն աշխարհում, այդ մարդը կարո՞ղ ա վատ աշխատել, իսկ էն մարդը (Գեւորգ Գեւորգյանը-Գ.Հ), որ կինոստուդիայի տնօրեն էր, քանդեց, դատարկ շենք է տեղը հիմա, ոնց է ղեկավարելու: Կամ էն ջահել տղան, շնորհքով ա, ինչ ա, չգիտեմ: Նա ոչ մի բան չի տեսել, չգիտի Կինոյի տունն ինչ ա, ոնց են միությունը ղեկավարում, հիմա էլ ուզում են եղածը քանդե՞ն, վրայի շենքը մերն էր, ինչո՞ւ ծախեցին: Էն բարձրահարկ շենքը մերն էր, բոլորս գրանցված էինք, որ տներ ստանայինք, հիմա ես էս տարիքում տո՞ւն եմ ստանալու…Բերում ծանոթ-մանոթ կոխում են, իրենց բարեկամին, որ լավ ապրեն, պադավատ ունենան, արտասահման գնան…»:

Հարցրինք «ջահել տղա» ասելով` ո՞ւմ նկատի ունի:

Լեւոն Աթոյանցը պատասխանեց. «Գեւորգովի որդուն, էլ ո՞ւմ… ճիշտ ա, լավ տղա ա, բայց լավ տղան պրոֆեսիա չի…ասում ա` պապս ստեղծեց, հերս շարունակեց, հիմա էլ ես պիտի դառնամ: Ի՞նչ ա, թագավորական ժառանգությո՞ւն է ստացել…Ախր մեր ազգը շատ մազալու ազգ է, ուզում է մենակ իր համար լավ լինի, մի քանի տարի լավ ապրի, պլստա մեջը, գնա արտասահման… Ի՞նչ ասում եմ, ճիշտ եմ ասում, ինչ ճիշտն ա, էս է…էնտեղ ուրիշ մարդ չկա, որ կարգին ղեկավարի, իսկ «Ոսկե ծիրանի» կոլեկտիվը եւ Հարություն Խաչատրյանը պրոֆեսիոնալ են»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը՚ Լեւոն Աթոյանցի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930