Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում կա գերմաներենի խորացված ուսուցմամբ յոթ դպրոց, դեսպանատունն աջակցում է մեկին. «Ա1+»

Սեպտեմբեր 27,2017 15:45

«Ով տիրապետում է Գերմաներենին, նրա համար ուսուցողական ծրագրերի մեծ հեռանկարներ են բացվում,-ասում է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը։-Մենք կարծում ենք, որ գերմաներենը եղել է և կա աշխարհի գրավիչ լեզուների շարքում։ Միգուցե քչերին է հայտնի, որ գերմանախոս երկրներից են Լիխթեյնշթայնը, Լյուքսեմբուրգը, Բելգիայի և Դանիայի, Ֆրանսիայի որոշ տարածաշրջաններ։ Գերմաներենը Եվրոպայում ռուսերենից հետո ամենաշատ գործածվող մայրենի լեզուն է։Երևանում կա գերմաներենի խորացված ուսուցմամբ յոթ դպրոց։ Բոլոր դպրոցներին աջակցել բնականաբար չենք կարող,- ասում է դեսպանը, -սակայն ներկայում աջակցում ենք մեկ դպրոցի, որպեսզի աշակերտները տիրապետեն գերմաներենի այն մակարդակով, որ հետագայում կարողանան ուսանել Գերմանիայում»։

Մինչև տարեվերջ Երևանում ևս կբացվի Գյոթեի ինստիտուտի մասնաճյուղը, որը Հարավկովկասյան տարածաշրջանում միայն Թբիլիսիում էր։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930