Հյուսիսային Քրդստանի անկախացումը կարող է դրական անդրադառնալ Ղարաբաղի վրա: Այս մասին հայտարարել է Regnum գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը, գրում է dialogorg.ru պորտալը:
Նա կարծում է, որ Քրդստանի ճանաչումը կլինի մասնակի և ոչ արագ: Եվ կարևորը, ըստ նրա, ոչ թե հենց ճանաչումն է, այլ փաստացի անկախությունը:
«Դե ֆակտո անկախ Քրդստանի ի հայտ գալը լավ նորություն է Ղարաբաղի համար: Դա նշանակում է, որ քարտեզի վրա հայտնվում է ևս մեկ երկարաժամկետ փաստարկ, որն աշխատում է Ղարաբաղի օգտին. տարածաշրջանի ֆրանգմենտացիա: Ընդհանուր առմամբ, չնայած պատմական հաշիվներին, անկախ Քրդստանը ձեռնտու է հայերին»,- ասել է Կոլերովը:
Նա կարծում է, որ Քրդստանն առաջիկայում կդառնա ինքնուրույն դերակատար Մերձավոր Արևելքում և Մեծ Կովկասում, հետևաբար Հայաստանի համար չափազանց կարևոր է ուղիղ երկխոսությունը նրա հետ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ