Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր Բջջային  բանկ և նորացված Ինտերնետ բանկ

Սեպտեմբեր 27,2017 15:13

ՎՏԲ-Հայաստան Բանկը, ընդլայնելով հեռահար բանկային ծառայությունների շրջանակը, գործարկել է բանկային սպասարկման Բջջային  բանկ  և նորացված Ինտերնետ բանկ համակարգերը՝

  • Բջջային բանկ՝ անվճար բջջային հավելված, որն ապահովում է ֆիզիկական անձ հաճախորդների մշտական հասանելիությունը բանկային ծառայություններին ցանկացած Android կամ iOs բջջային սարքերից:
  • Ինտերնետ բանկ՝ անվճար և արդիականացված ծառայություն ստացիոնար համակարգիչներից:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Բջջային և Ինտերնետ բանկ ծառայությունները հնարավորություն են ընձեռում հաճախորդներին կատարել ֆինանսական գործարքներ ցանկացած ժամանակ և ցանկացած հարմար վայրում՝ համակարգչի կամ  բջջային  սարքի ինտերնետին միացված լինելու դեպքում 24/7 ռեժիմով: Դա պարզ, արագ և հուսալի լուծում է ժամանակակից մարդու համար, որը գնահատում է իր ժամանակը։

Գործարքները կատարվում են մի քանի քլիկով և պաշտպանված են մեկանգմյա SMS-գաղթնաբառերով։

 

Բջջային և ինտերնետ բանկինգի համակարգի միջոցով հնարավոր է․

 

  • կատարել կոմունալ վճարումներ (բջջային ծառայությունների դիմաց կարելի է վճարել ժամանակակից տարբերակով՝ ընտրելով հեռախոսահամարը հեռախոսի կոնտակների ցանկից)
  • փոխանցել դրամական միջոցներ Բանկի ներսում (հաճախորդի հաշիվների միջև և Բանկի այլ հաճախորդին) և տեղական այլ Բանկերի հաշիվներին
  • մարել վարկեր, համալրել ավանդներ
  • ստանալ փոխանցումներ դրամական փոխանցումների համակարգերով անմիջապես քարտերին/հաշիվներին
  • պատվիրել հետադարձ զանգ Բանկից
  • ուղարկել քարտի/վարկի բացման հայտեր
  • ստեղծել և օգտագործել վճարումների շաբլոններ
  • հետևել եկամուտներին և ծախսերին ըստ կատեգորիաների
  • բջջային հավելվածը թույլ է տալիս փոխգործել Բանկի հետ, ստանալով տեղեկատվություն մոտական մասնաճյուղերի, բանկոմատների վերաբերյալ, հետևել փոխարժեքին, ստանալ Տեղեկատվական կենտրոնի աշխատակցի կոնսուլտացիա:

 

Բջջային բանկինգ ծառայությանը միանալու համար անհրաժեշտ է․

  • մոտենալ հարմար մասնաճյուղ անձը հաստատող փաստաթղթով և ակտիվացնել ծառայությունը՝ մեկ անգամյա այցով
  • ունենալ կամ բացել գործող բանկային/քարտային/դեպոզիտ/վարկային հաշիվ
  • ունենալ բջջային սարքեր Android 4.1 և iOS 8.0 և բարձր:
  • բջջային սարքի վրա Play market/AppStore-ից բեռնել Բջջային բանկինգ հավելվածը և ինքնուրույն անցնել գրանցման պրոցեսը:

 

ՎՏԲ-Հայաստան Բանկի հեռահար բանկային սպասարկման համակարգի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am պաշտոնական կայքում և զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930