Լրահոս
Օրվա լրահոսը

Բրիտանացի նախարարը նկատեց. «Հայաստանի խորհրդարանում սուր բանավեճեր չկան»

Սեպտեմբեր 27,2017 14:47

Այսօր Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում հայ խորհրդարանականների հետ հանդիպեց Միացյալ Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարարության Եվրոպայի եւ Ամերիկաների նախարար սըր Ալան Դանքնը:

Միացյալ Թագավորության նախարարին բավականին հետաքրքիր թվաց Հայաստանի խորհրդարանի  կլոր դահլիճը: Նա հիշեց Արթուր թագավորին, որը իր թե զինակիցների, թե դաշնակիցների, թե հակառակորդների հետ սիրում էր նստել կլոր սեղանի շուրջ, որպեսզի պահպանի հավասարը հավասարին սկզբունքը:

Հայաստանի խորհրդարանի դահլիճի տեսքը  բրիտանացի նախարարին թույլ տվեց ենթադրել, որ մեր խորհրդարանում սուր բանավեճեր առանձնապես չեն լինում, սուր անկյուններ չկան՝ ի տարբերություն անգլիական պառլամենտի, որտեղ  դեմ առ դեմ սկզբունքով են նստում պատգամավորները: Այդ սկզբունքը մնացել է դեռ թագավորական ժամանակներից. այն ժամանակ պատգամավորները թրերով էին գալիս պառլամենտ եւ կողմերի միջեւ հեռավորությունը հաշվարկված էր 2 թուր եւ 2 դյույմ, որպեսզի եթե հակառակորդ պատգամավորները անգամ փորձեն իրար վրա թուր բարձրացնել՝ չկարողանան վնասել միմյանց:

Բրիտանացի նախարարի հավաստմամբ՝ իրենց խորհրդարանում ներկայացված են սոցիալական բոլոր շերտերը, բազմակարծությունն ապահովված է: 605 պատգամավորներից 45-ը նույնասեռականներ են, մեկ երրորդը կանայք են:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930