Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումը, ըստ որի՝ եկեղեցի սարքելու փոխարեն պետք է պետություն կառուցել, հոգեւորականներն ընդունում են սրերով։
Ըստ ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի՝ «Դատարկաբանություն է… Աբստրակտ բան է ասում՝ մեկը դպրոց է կառուցում, մեկը հիվանդանոց է կամենում կառուցել, մեկը եկեղեցի, մեկը միայն բիզնեսով է զբաղվում: Մեկն էլ ասում է՝ ես միայն բանակին եմ օգնում»։
Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի պետ տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն ավելացնում է. «Եթե Հրանտ Բագրատյանն իր պաշտոնավարման շրջանում էլ է թվաբանությունն էդպես արել, դրանից էլ սկսվել է երկրի կործանումը»:
Հոգեւորականների համար թեմա չէ նաեւ Հայաստանի իշխանությունների եւ եկեղեցու ջերմ հարաբերությունները: Նաթան Արքեպիսկոպոսի մոտ միայն մեկ հարց է առաջանում այն փաստից, որ եկեղեցին կանգնում է մի իշխանության կողքը, որն անընդհատ ընտրություններ է կեղծում. «Ե՞վ»:
Արքեպիսկոպոսի տեղեկություններով՝ միջազգային բոլոր փորձագետները շատ գոհ էին վերջին ընտրություններից. «Ես ու՞մ պիտի հավատամ՝ քո բամբասանքի՞ն, թե միջազգային փորձագետներին»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում