Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մի՛ բռնաբարեք իրավունքը». Փաստաբանները բոյկոտեցին դատական նիստը

Սեպտեմբեր 27,2017 13:45

«Սասնա ծռերի» գործով դատական նիստն այսօր տեղի չունեցավ ամբաստանյալների փաստաբանների բողոքի ցույցի պատճառով:

Փաստաբանները դատարան էին եկել՝ «մի բռնաբարեք իրավունքը» գրությամբ ու նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկարով շապիկներով:

Փաստաբան Երվանդ Վարոսյանը լրագրողներին ասաց, որ իրենց բողոքի ակցիայով փորձում են որեւէ կերպ ընկալելի դարձնել իրավիճակը պատասխանատու անձանց. «Ի վերջո, հասկանան՝ այն, ինչ անում են փաստաբանների հանդեպ դատարան մտնելուց, անելու բան չէ, իրավունքից չի բխում ու հակաօրինական է: Տարբեր ձեւով փորձել ենք հարցը բարձրացնել դատարանում, դատարանից դուրս, փաստը մնում է, որ պատասխանատու անձինք չեն գիտակցում՝ ինչու դա չպետք է անել, ինչու է դա արհեստական խոչընդոտ: Հուսով ենք, որ կընկալվի, որ սա իրավիճակ չէ, որ ստեղծվել է»:

Փաստաբան Ինեսա Պետրոսյանն էլ պարզաբանեց, թե ինչու է իրենց շապիկների վրա գրված՝ «ազատություն Արտուշ Գաբրիելյանին». «Որովհետեւ մեզ համար ակնհայտ է, որ ինքն այս գործում պատանդ է ու պետք է ազատվի: Նա՝ որպես դատավոր, չկարողացավ այս գործերը վարել, չկարողացավ իր դիրքում լինել, ցանկանում ենք, որ նա ազատվի այս գործից, որովհետեւ պարոն Գաբրիելյանի մոտ չստացվեց»:

Փաստաբան Արա Զաքարյանն էլ ասաց, որ իրենց բողոքի ցույցերը կշարունակվեն այնքան ժամանակ, մինչեւ իրենց իրավունքները չհարգվեն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ news.am-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930