Հյուսիս-հարավ մայրուղու «կենացները գնալով թանկանում են»։ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը երեկ հայտարարել է, թե 556 կմ երկարությամբ ավտոճանապարհի վերջնական կառուցումը Հայաստանի համար կարժենա ավելի քան 2 միլիարդ դոլար։
Եվ սա այն դեպքում, երբ 2012 թվականին մեկնարկեց այս ծրագիրը, ու հայտարարվեց, որ Մեղրիից մինչեւ Բավրա ձգվող մայրուղին կարժենա 962 միլիոն դոլար։ Այդ գումարի զգալի մասը՝ 500 միլիոնը, վարկի տեսքով տրամադրելու էր Ասիական զարգացման բանկը։
Այս ողջ ընթացքում այդպես էլ չհիմնավորվեց ծրագրի տնտեսական արդյունավետությունը, հատկապես հիմա, երբ պարզվում է, որ այն կարժենա է 2 մլրդ դոլար։ Որեւէ հիմնավոր փաստարկ չի ներկայացվել, թե որքանո՞վ է այս ծրագիրը շահավետ, անգամ եթե ճանապարհի որոշ հատվածներ դառնան վճարովի։
Իսկ միգուցե ավելի արդյունավետ էր այդ գումարները տնտեսության մեջ ուրիշ ոլորտներում ներդնե՞լը։ Առավել եւս, երբ լուրջ կասկածներ կան, որ հատկացված գումարների մեծ մասն իր նպատակին չի ծառայել. Հյուսիս-հարավ մայրուղու ծրագիրն ի սկզբանե վերածվեց «մեծ լվացքատան», որտեղ ոմանք գումար էին լվանում, ոմանք՝ գումար գրպանում։ Պատահական չէ, որ ծրագրի հետ անմիջական առնչություն ունեցողները կարճ ժամանակում բազմապատկեցին իրենց ունեցվածքը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում