Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաները նման շենքում դասի են նստում, օձ, կարիճ, մուկ., բոլոր կենդանիների հետ համատեղում են իրենց կրթական պրոցեսը. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 27,2017 11:52

Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում երեկ անժամկետ դասադուլ էր հայտարարվել:

Այդ մասին ազդարարում էին դպրոցի դարպասների ու պատերի վրա փակցված բազմաթիվ գրությունները։ Շենքի ներսում նույնպես դասադուլի ու իշխանություններին ներկայացվող պահանջների մասին բազմաթիվ պաստառներ կային։ Ծնողներն այլեւս թույլ չեն տվել երեխաներին դպրոց հաճախել, քանի որ, նրանց կարծիքով, դա անվտանգ չէ:

Դպրոցի մի քանի մասնաշենքերից գործում է միայն մեկը։ Ծնողները վրդովված ընդգծում էին, որ այնտեղ ավելի քան 600 աշակերտ է սովորում, չնայած նախատեսված է առավելագույնը 300 երեխայի համար։ Նշում էին, որ շենքը վթարային է, եւ երեխաների մեծ հոսքից ճոճվում է։ Ասում էին, որ դպրոցի բոլոր հնարավոր տարածքները դասասենյակների են վերածել, որ հնարավոր լինի տեղավորել երեխաներին։

Դասասենյակ է դարձել կաթսայատունը, դահլիճը։ Ֆիզկուլտուրայի դասերն անցկացնելու համար չկա մարզադահլիճ, լաբորատորիայի մասին երեխաներն անգամ գաղափար չունեն, միակ բարեկարգ սանհանգույցի մոտ մշտական հերթեր են գոյանում, օտար լեզուների դասաժամերին դասարանը կիսելու հնարավորություն չկա եւ այլն։

Ծնողների փոխանցմամբ, իշխանությունները շարունակ խոստացել են լուծել խնդիրը, բայց խաբել են եւ չարաշահել իրենց վստահությունն ու համբերությունը։

«Բազմիցս ասել են՝ կվերանորոգվի, բայց ոչինչ չի փոխվել, դպրոցը վթարային վիճակում է։ Երեկ այստեղ ծնողական ժողով էր, քամուց շենքը ճոճվում էր։ Ինչքանո՞վ է հաճելի՝ երեխաները նման շենքում դասի են նստում, օձ, կարիճ, մուկ., բոլոր կենդանիների հետ համատեղում են իրենց կրթական պրոցեսը։ Եթե դա նորմալ է, գնանք սկսենք դասերը շարունակել։ Դահլիճ այստեղ գոյություն չունի, դպրոցում ոչ մի միջոցառում հնարավոր չէ իրականացնել։ Ջեռուցման համակարգերը մասամբ ծածկած են, այդտեղ դաս են անում։ Ո՞նց կարելի է կաթսաների աղմուկի տակ դաս անել։

Սպորտդահլիճ ընդհանրապես չկա։

Ի վերջո, իշխանությունները համաձայնեցին դպրոցի տարրական դասարանները տեղափոխել Սիսակյանի անվան ավագ դպրոց, վերանորոգել անմխիթար վիճակում գտնվող սանհանգույցները՝ հնարավորինս սեղմ ժամկետներում։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930