Հայաստանի շախմատի ակադեմիայում այսօր ավարտվում է շախմատի «Երեւան Օփեն» միջազգային մրցաշարը:
Երեկ կայացած նախավերջին՝ ութերորդ, տուրից հետո մրցաշարային աղյուսակը 7 միավորով միանձնյա գլխավորեց գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը: Երեք շախմատիստ, նրանց թվում՝ հայաստանցիներ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Հովհաննես Գաբուզյանը, 6,5 միավորով բաժանում են 2-րդից 4-րդ հորիզոնականները:
Այսօր հայտնի կդառնան մրցաշարի հաղթողն ու մրցանակակիրները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ