Լրահոս
Օրվա լրահոսը

«Մաքուր Սևան»-ը շարունակություն կունենա

Սեպտեմբեր 27,2017 13:00

Սեպտեմբերին` հանգստյան կարճատև սեզոնի ավարտից հետո, ժամանակն էր «Մաքուր Սևան» ծրագրի արդյունքները ամփոփելու համար: Այդ նպատակը «Վեոլիա Ջրում» մեկ սեղանի շուրջ էր հավաքել ծրագրի մասնակիցներին և շահագրգիռ կողմերին:

Հյուրընկալող կողմը` Վեոլիա Ջուր ընկերությունը` ի դեմս գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեի, ինչպես նաև Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Մուշեղ Կոշեցյանը, «Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի» ներկայացուցիչ Անդրանիկ Հարությունյանը, «Սևան Ազգային պարկի» տնօրեն Վահե Գուլանյանը համատեղ քննարկեցին ավարտված հանգստյան սեզոնի արդյունքները, ի մի բերեցին առաջարկները, նախանշեցին առկա խնդիրներն ու հնարավոր ծրագրերը:

Սևանին օգնելու, բնության հրաշքի առջեւ ծառացած խնդիրները լուծելու գործում իր մասնակցությունն ունեցավ ֆրանսիական Վեոլիա Գրուպը` շրջակա միջավայրի խնդիրներով զբաղվող աշխարհի խոշորագույն կազմակերպություններից մեկը, որն ի դեմս Վեոլիա Ջուր ընկերության, Հայաստանում է առաջիկա 15 տարվա գործունեության ծրագրով: Վերջինիս միջնորդությամբ Վեոլիա Գրուպը հավանություն տվեց «Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի» նախաձեռնած «Մաքուր Սևան» ծրագրին և իր կազմում գործող «Վեոլիա հիմնադրամի» միջոցով 50 հազար եվրո հատկացրեց լողափերի մաքրության պահպանմանը: Բնական է, որ «Սևան Ազգային պարկը» շնորհակալությամբ ընդունեց այս օգնությունը ու իր կողմից արեց հնարավորինս, հանրային` թվով 8 լողափ գործընթացում ներգրավելու համար: Համատեղ ուժերով` մինչեւ հանգստյան սեզոնը` հուլիսի 1-ը, բոլոր հանրային լողափերը հագեցվեցին ընդհանուր հաշվով 158 աղբամանով, տեղադրվեց 60 ցուցանակ` մաքրության պահպանման կոչերով, ստեղծվեց 20 ժամանակավոր աշխատատեղ, ինչի կարիքը տարածաշրջանում զգալի էր:

Գուցե պատահականություն էր, բայց ոչ պատահական, որ բոլոր կողմերի շահերը այս ծրագրում համընկան: «Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամը» փնտրում էր գործունեության հերթական ոլորտ, «Սևան Ազգային պարկը» մտահոգ էր հանրապետության «Մաքուր Հայաստան» ծրագրում իր մասնակցությամբ, իսկ ֆրանսիական Վեոլիա Գրուպի հիմնական նպատակներից մեկը, ինչպես արդեն ասվեց, շրջակա միջավայրի խնդիրներին անդրադառնալն էր: Դրա համար կարճ ժամանակում հնարավոր եղավ քննարկել, մշակել և իրականացնել «Մաքուր Սևան -2017» ծրագիրը: Ինչպես նշեց «Սեւան Ազգային պարկ»-ի տնօրեն Վահե Գուլանյանը, ծրագիրը ըստ էության պիլոտային էր, բայց դրա արդյունքները ամենևին էլ այդպիսին չես անվանի: Իսկապես, կատարվեց մեծածավալ և «Սևան ազգային պարկ»-ի համար խիստ կարևոր աշխատանք, որի արժեքը լավագույնս գնահատեցին իրենք` հանգստացողները:

Աշխատանքների ընթացքին հետևելու համար, պարբերաբար, Սևանի հանրային լողափեր էին այցելում Վեոլիա Ջրի և «Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի» ներկայացուցիչները, որոնք «Սևան Ազգային պարկ»-ի աշխատակիցների հետ ձեռնարկում էին հնարավորինս այցելուների հանգիստը լավագույնս կազմակերպելու համար:

Այս ամենի մասին պատմող Վեոլիա Ջրի հակիրճ, բայց հագեցած ֆիլմը ներկաներին ոչ միայն լիարժեք տեղեկատվություն տվեց կատարած աշխատանքի, հանգստացողների կարծիքների, առաջարկների ու առկա խնդիրների մասին, այլ մեկ անգամ ևս ապացուցեց ծրագրի շարունակության անհրաժեշտությունը: Ստեղծված դրական մթնոլորտը տրամադրում էր հետագա աշխատանքի ու համագործակցության:  Մասնավորապես, Վեոլիա Ջրի գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն կողմ է ևս 3-4 տարի այս ուղղությամբ աշխատելուն՝  նոր գործընկերների և ֆինանսավորման աղբյուրների  առկայության դեպքում: Դրա համար էլ հրաժեշտի պահին հանդիպման մասնակիցները միմյանց ասացին. «Մինչ նոր հանդիպում, բարեկամներ» (A bientot mes amis):

Վեոլիա Գրուպը սպասում է նոր, հետաքրքիր ծրագրերի:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸՀանրային կապերի ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930