Լրահոս
Օրվա լրահոսը

Միկոյանի եւ Շահումյանի հոգեւոր կապը Մայր Աթոռի հետ

Սեպտեմբեր 27,2017 16:00

Մինչ Երեւանում «Ելքը» պայքարում է Միկոյանի անվան փողոցը անվանափոխել հայ բարերար Քըրք Քըրքորյանի անվամբ, ոչ բարի համբավ ունեցող կոմունիստ Անաստաս Միկոյանը «սուսիկ-փուսիկ» հանգրվանել է հոգեւոր քաղաքում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի այգում: Այստեղ է «տնավորվել» մեկ այլ կոմունիստ էլ՝ Ստեփան Շահումյանը, որին «Ելքն», այսպես ասած, դեռ չի հասել:

Եկեղեցու այգում է տեղադրված նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն 1-ի արձանը. հասկանալի է: Սակայն դժվար է հասկանալ, թե ինչո՞ւ են այս 2 ոչ այնքան հայանպաստ կոմունիստների մեծադիր կիսանդրիները տեղադրվել Սուրբ Էջմիածնի այգում, եւ ո՞րն է նրանց ու Մայր Աթոռի հոգեւոր կապը: Ուշագրավ է, որ նրանց կիսանդրիները Մայր Աթոռի այգում տեղադրվել են դեռեւս խորհրդային տարիներին, եւ մինչ այսօր հոգեւոր հայրերը կարծես թե վառ են պահում Միկոյանի եւ Շահումյանի հիշատակները, համենայնդեպս՝ այգում զբոսնողների համար:

Լուսանկարը՝ Նելլի Բաբայանի   

«Առավոտ» օրաթերթ

  26.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930