Լրահոս
Օրվա լրահոսը

Գազարով աղցանը՝ լյարդի, լեղապարկի, ինչպես նաեւ մարսողությունը բարելավող հրաշալի միջոց 

Սեպտեմբեր 27,2017 12:30

Գազարով եւ գազարատերեւով աղցանը հին հայկական խոհանոցում հայտնի է եղել որպես լյարդի, լեղապարկի հիվանդությունների, ինչպես նաեւ մարսողությունը բարելավող հրաշալի միջոց:

Աղցանը պատրաստելու համար անհրաժեշտ է  400 գրամ գազար, 400 գրամ գազարատերեւի կանաչ զանգված, 40 գրամ բազկաճավ, 30 գրամ նեխուրի ճավ, ձեթ, աղ, 50 գրամ գլուխ սոխ:

Պատրաստման եղանակը: Գազարն անցկացնել քերիչով, տերեւների զանգվածը, ինչպես նաեւ բազկաճավն ու նեխուրի ճավը լվանալ, մանր կտրտել եւ խաշել եռացող ջրում՝ մինչեւ տերեւացողունների եփելը: Այնուհետեւ հանել ջրից, քամել ու լցնել արդեն պատրաստ սոխառածի վրա, տապակել 5-8 րոպե:

Մատուցել սառը վիճակում՝ զարդարելով հատուկ դանակով պատրաստված գազարներով կամ ըստ ճաշակի:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

  26.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930