Ծառայակիցների կողմից ծեծի ենթարկվելուց հետո սեպտեմբերի 7-ին հիվանդանոցում մահացել է Ադրբեջանի Թովուզի շրջանում տեղակայված զորամասեցրից մեկի զինծառայող, 1999 թ. ծնված Քերիմով Ասիֆ Ասիմ օղլուն (Kərimov Asif Asim oğlu):Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլլաևը:
Քերիմով Ասիֆին ծեծել են նրա 3 ծառայակիցները, ինչից հետո տեղափոխվել է հիվանդանոց: Նրա մոր պնդմամբ՝ Ասիֆը հիվանդանոցում մահացել է նախարարության անուշադրության պատճառով:
Քերիմով Ասիֆ Ասիմ օղլուն Ադրբեջանի Կյուրդեմիրի շրջանի Շխմլը գյուղի բնակիչ էր:
Ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքը զրուցել է մահացած զինծառայողի մոր հետ, ով մանրամասներ է պատմել:
Քերիմով Ասիֆը զորակոչվել էր հունվարի 6-ին և սկզբում ծառայել էր Գյանջայում, ապա զինվորական երդում տալուց հետո տեղափոխվել Ղազախի շրջանի զորամասերից մեկը: Ապրիլի 15-ին մեկնել է Աշաղը Գուշչուլար (Թովուզ քաղաքի մոտ) «գյուղի դիրքեր», որտեղ Ասիֆին մինչև մայիսի 28-ը ամեն օր ծեծել են: Վիճակը վատանալուց հետո տեղափոխել են բրիգադ, հետո Գյանջայի զինվորական հոսպիտալ, ապա՝ Բաքվի կենտրոնական զինվորական հոսպիտալ: Մայրը բողոքել է պաշտպանության նախարարին, երկրի նախագահին և առաջին փոխնախագահին, սակայն բողոքները նրանք անտեսել են: Մահացած զինծառայողի մորը, սակայն, ընդունել է Ադրբեջանի ՊՆ տեղակալ Քերիմ Վելիևը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ռազմինֆո»-ի կայքում