Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է մարդակետների ընտանիք, որոնք 18 տարի շարունակ մարդ են սպանել, գրում է Daily Mail-ը:
Ընդհանուր առմամբ նրանք սպանել են առնվազն 30 մարդ: Նշվում է, որ ամուսինները ոչ միայն սպանել, անդամահատել և կերել են մարդկանց, այլև պահածոյացրել նրանց միսը:
Մոլագարները ձերբակալվել են պատահաբար. ճանապարհի վերակառուցման ժամանակ բանվորները գտել են հեռախոս, որի մեջ դրա՝ տիրոջ լուսանկարները և մարդկանց մարմինների մասեր: Հեռախոսը հանձնվել է ոստիկանությանը:
Իրավապահները կասկածյալներին ձերբակալել են: Պարզվել է՝ մարդակերները Կրասնոդարի բնակիչներ են՝ 35-ամյա Դմիտրի Բակշեևը և 42 տարեկան Նատալիա Բակշեևան:
Նշվում է, որ ձերբակալված կնոջ հետ հոգեբան է խոսել, որից հետո նա ճանաչել է 30 զոհերի, որոնք մինչ այդ համարվում էին անհետ կորած:
Մեկ գիշերվա ընթացքում իրավապահները հայտնաբերել են 7 թաղված դիակ: Վերջիններիս ինքնությունը դեռ պարզ չէ, ընթանում է ԴՆԹ-փորձաքննություն: Ըստ նախնական տվյալների՝ իրենց զոհերին հաննիբալները քնեցրել են եթերով և կորվալոլով:
Հարևանները պատմել են, որ ձերբակալվածների տնից մշտապես կորվալոլի հոտ էր գալիս: Նրանք նաև բողոքել են այնտեղից լսվող «վայր աղմուկից և ձայներից»:
Հաղորդվում է, որ Նատալիան ձերբակալությունից անմիջապես հետո տեղափոխվել է հոգեբուժարան: Սեպտեմբերի 18-ին նրան դուրս են գրել՝ ճանաչելով մեղսունակ:
Մոլագարների տանը հայտնաբերվել են զոհերի բազմաթիվ հեռախոսներ, ինչպես նաև մարդու մսի պատրաստման բաղադրատոմսեր և տեսադասընթացներ: Սառնարանում և նկուղում հայտնաբերվել են սառեցված մնացորդների կտորներ:
Նատալիան աշխատել է որպես բուժքույր օդաչուական ուսումնարանում և, ամենայն հավանականությամբ, կուրսանտներին կերակրել է մարդկանց մսով պահածոներով: Ավելի վաղ ՆԳՆ աշխատակիցները ուսումնարանի տարածքում հայտնաբերել էին կանացի մարմնի մասերով փաթեթ և դույլ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ