Թբիլիսիում շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչի Լեւոն Արոնյան- Դին Լիժեն դասական շախմատի վերջին՝ չորրորդ, պարտիան նույնպես ավարտվեց ոչ-ոքի: Հաշիվը դարձավ 2:2:
Բանը հասավ թայ-բրեյքին: Վաղը գրոսմայստերները կանցկացնեն արագացված շախմատի երկու պարտիա: Հավասարության դեպքում կկայանա 10 րոպեանոց եւս երկու հանդիպում, եթե այստեղ էլ հաղթողը չորոշվի, կողմերը կմրցեն 5 րոպեանոց երկու պարտիայում, որից հետո, եթե հարկ լինի, կրկին վրա կհասնի «արմագեդոնը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ