Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովը մեզ ուժ ու ոգի հաղորդեց». Արտո Օքսայան

Սեպտեմբեր 26,2017 18:08

Սեպտեմբերի 26-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ֆրանսիայի Նիս քաղաքի Ծխական խորհրդի ատենապետ Արտո Օքսայանին, Նիսի հայկական համայնքի ներկայացուցիչներ Մարի և Հակոբ Ալթիփալակյաններին:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ սփյուռքի նախարարը հետաքրքրվեց համայնքի նորություններով և առաջիկա ծրագրերով, կարևորեց Արտո Օքսայանի հայանպաստ գործունեությունը համայնքը միավորելու, զորացնելու, Հայրենիքի հետ կապը ամուր պահելու ուղղությամբ:

Արտո Օքսայանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, ներկայացրեց իր տպավորությունները «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովի վերաբերյալ. «Շատ կարևոր ու արդյունավետ հավաք էր, որը մեզ ուժ ու ոգի հաղորդեց: Սփյուռքի հայության մեծ պարտականությունն է՝ Հայաստանի կողքին լինել: Սփյուռքահայի համար մեծ պարծանք է օգտակար լինել Հայրենիքին», – հավելեց համայնքային գործիչը:

Մարի և Հակոբ Ալթիփալակյանները նույնպես անդրադարձան Հայաստանում կատարվող փոփոխություններին: Տիկին Մարին մասնավորապես շեշտեց. «Մենք ամեն տարի գալիս ենք Հայաստան և ամեն անգամ ավելի գեղեցիկ, նորացված ենք տեսնում մեր Հայրենիքը: Շատ մեծ առաջընթաց կա: Ինձ հիացնում են Երևանի ճարտարապետությունը, փողոցների մաքրությունը: Ժողովուրդը բարեկիրթ է, բարեհամբույր, ջերմ»:

Քննարկվեցին հայապահպանությանն ու լեզվի պահպանմանը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրացմանն ու զարգացմանն ուղղված այլ հարցեր:

Սփյուռքի Նախարարություն

Մամուլի Եվ Հասարակայնության Հետ Կապերի Վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930