Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մի հատ ապացույց չեք բերել դատարան». «3-րդմասցի Լյովիկ»-ի սպանության մեջ մեղադրվողների պաշտպան (Տեսանյութ)

Սեպտեմբեր 26,2017 18:04

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր քրեական հեղինակություն համարվող Լեւոն Ղազարյանի («Երրոդմասցի Լյովիկ») եւ նրա ընկերներ Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի սպանության  գործով նիստը կրկին չկայացավ. ընթերակային (ՀՀ չափահաս քաղաքացի, որը մասնակցում է քննչական գործողության կատարմանը` հաստատելու համար դրա կատարման փաստը, բովանդակությունը, ընթացքը և արդյունքները.-խմբ.) դեռ չէր հաջողվել գտնել ու դատարան հրավիրել: Խնդիրն այն է, որ նշված հասցեում Յուրա Գալստյան անունով անձ չի բնակվում:

Մեղադրող-դատախաղ Արամ Արամյանը կարծիք հայտնեց, որ կարելի է կրկին սպասել, գուցե հաջորդ նիստում նրան հաջողվի գտնել ու ծանուցել: Ամբաստանյալների պաշտպաններից փաստաբան Լուսինե Սահակյանն առարկեց՝ ասելով, որ պետք է առաջ անցնել, ոչ թե անտեղի ձգձգել գործի քննությունը: «Լա՞վ եք պատկերացնում այս մարդկանց առաջադրված մեղադրանքը…Մի հատ ապացույց չեք բերել դատարան, մի բան էլ ասում եք՝ սպասենք»,-դժգոհեց նա: Այնուամենայնիվ, նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց «սպասել»՝ հաջորդ նիստը նշանակելով հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին:

Հիշեցնենք, որ այս գործով մեղադրյալներն են Սարգիս Գրիգորյանը (մականունը՝ «Ծգլ»), Սարգիս Հախանումյանը (մականունը՝ «Տլե»), Վահան Հակոբյանը (մականունը՝ «Գաստիկ»): Նրանք մեղադրվում են 2015-ի մարտի 4-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ տեղի ունեցած՝ սպանության եւ ապօրինի զենք կրելու, պահելու մեջ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930