Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի դատախազն արձագանքեց ՇՊՀ դասախոսների աղմկոտ նամակին

Սեպտեմբեր 26,2017 16:47

Շիրակի պետական համալսարանի դասախոսներ Հովհաննես Խորիկյանն ու Գագիկ Համբարյանը բաց նամակ էին հղել երկրի նախագահին ու վարչապետին՝ ահազանգելով, որ «Ռեկտորն ավերում է բուհը» ու պահանջելով ֆինանսական և այլ ստուգումներ կազմակերպել համալսարանում։

Aravot.am-ի «Ռեկտորն ավերում է բուհը»՝ բաց նամակ ՀՀ նախագահին ու վարչապետին» վերտառությամբ նյութին արձագանքել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։

Նա Aravot.am-ին տեղեկացրեց, որ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի համաձայն համապատասխան դատախազին հանձնարարել է ուսումնասիրություններ կատարել՝ հրապարակման մեջ եղած փաստերի իսկությունը պարզելու ուղղությամբ։ «Ուսումնասիրման արդյունքներից ելնելով՝ կգնանք անհրաժեշտ եզրահանգման», -փոխանցեց դատախազը։

Նշենք, որ այսօր ևս լարված իրավիճակ էր բուհում, դասադուլի էին դուրս եկել ուսանողները։ Նրանք պահանջում էին վերանայել ուսումնական պլանները, կիրառել վարձավճարի զեղչեր (ուսանողների բողոքելով` նույնիսկ բարձր առաջադիմություն ցուցաբերող ուսանողների համար վարձավճարներն այլևս չեն զեղչվում) ու փոխել գիտխորհրդի երեկվա որոշումը, որով նամակագիրներից մեկի՝ համալսարանի պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանի նկատմամբ գիտխորհուրդն անվստահություն էր հայտնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930