Լրահոս
Օրվա լրահոսը

Նշանավորել Միացյալ Թագավորության աջակցությունը Հայաստանին՝ որպես ժողովրդավարական, կայուն և բարեկեցիկ երկիր կայացման ճանապարհին. Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար

Սեպտեմբեր 26,2017 16:22

Սեպտեմբերի 26-ից 28-ը Հայաստան կատարելիք իր առաջին այցի ընթացքում սըր Ալան Դանքնը կկարևորի Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև համագործակցությունը՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումների ծրագրի շրջանակներում:

Նախարարը հանդիպումներ կունենա Նախագահ Սարգսյանի, վարչապետ Կարապետյանի, Ազգային ժողովի նախագահ Բաբլոյանի, Արտաքին գործերի նախարար Նալբանդյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Սըր Դանքնը նրանց հետ կզրուցի Հայաստանի քաղաքական և տնտեսական բարեփոխումների ծրագրի մասին և կվերահաստատի ՄԹ պատրաստակամությունը՝ աջակցելու երկրի կայունության ու բարեկեցության խթանմանն ուղղված բարեփոխումների հավակնոտ ծրագրին:

Միացյալ Թագավորությունը սատարում է Հայաստանի կառավարության բարեփոխումների ծրագրին՝ ի թիվս այլնի աջակցելով, որպեսզի Ազգային ժողովը նախապատրաստվի ավելի մեծ վերահսկողական գործառույթների ստանձնմանը, Արդարադատության նախարարությունն իրականացնի հակակոռուպցիոն ռազմավարությունը և Պաշտպանության նախարարությունը ներդնի մարդու իրավունքների եվրոպական ստանդարտները հայկական զինված ուժերում:

ՀՀ Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում նախարարը կընդգծի ժողովրդավարական համակարգում խորհրդարանի կարևոր դերակատարությունը, ինչպես նաև կխոսի պատգամավորների՝ իրենց ընտրողներին ներկայացնելու դերի մասին:

Այցին ընդառաջ ՄԹ Եվրոպայի և Ամերիկաների հարցով նախարար սըր Ալան Դանքնն ասել է.

«Իմ առաջին այցը Հայաստան ինձ հնարավորություն կտա նշանավորելու Միացյալ Թագավորության աջակցությունը Հայաստանին՝ որպես ժողովրդավարական, կայուն և բարեկեցիկ երկիր կայացման ճանապարհին: Դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը հաջորդած 25 տարիների ընթացքում համագործակցությունը զարգացել է մի շարք ոլորտներում, ներառյալ՝ քաղաքական, առևտրային, կրթական և մշակութային:

Մենք վստահ ենք, որ մեր համագործակցությունն է՛լ ավելի խորացնելու հնարավորություններ կան: ՀՀ Նախագահ Սարգսյանի, վարչապետ Կարապետյանի, Արտաքին գործերի նախարար Նալբանդյանի և Հայաստանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ ծրագրված հանդիպումների ընթացքում ես կներկայացնեմ ՄԹ-ի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի՝ ժողովրդավարության, լավ կառավարման և մարդու իրավունքների խթանմանն ուղղված ջանքերին և ուսումնասիրելու երկու երկրների միջև առևտրի խթանման ուղիները»:

Բրիտանական դեսպանության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930