Լրահոս
Օրվա լրահոսը

Իրաքյան կողմն առաջարկում է, որ Հայաստանն անպայման Բաղդադում ունենա մշտական գործող ապրանքային ցուցահանդես. Դավիթ Լոքյան

Սեպտեմբեր 26,2017 15:54

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար, հայ-իրաքյան հանձնաժողովի համանախագահ Դավիթ Լոքյանը և Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարար, հանձնաժողովի իրաքյան համանախագահ Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբին երկօրյա նիստի աշխատանքների ավարտին սեպտեմբերի 26-ին ստորագրել են տնտեսական, առևտրային, գիտական և տեխնիկական հարցերով հայ-իրաքյան հանձնաժողովի 4-րդ նիստի համատեղ արձանագրությունը:

Կողմերը համաձայնել են, որ կարևոր է ստեղծել նոր պայմաններ՝ նպատակ ունենալով երկկողմ համագործակցությունը բարձրացնել նոր մակարդակի վրա: Հանձնաժողովի համանախագահները հայտարարել են, որ երկկողմանի համագործակցության ոլորտները բազմաթիվ են. առևտրաշրջանառություն, ներդրումներ, բանկային և նավթային համակարգ, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, մշակութային, էներգետիկ, կրթական, առողջապահական, տեղեկատվական տեխնոլոգիաներ, երիտասարդություն, դիվանագիտություն և այլն: Ընդգծվել է հատկապես Հայաստանից Իրաք ցամաքային ճանապարհով բեռնափոխադրումների կազմակերպման հարցը: Կողմերը համաձայնել են խրախուսել երկու երկրների գործարարներին՝ ստեղծել համատեղ ձեռնարկություններ ներդրումների բոլոր ոլորտներում:

Նախարար Դ. Լոքյանի խոսքով, երկօրյա նիստի ընթացքում Ֆիքսվել են այնպիսի առանձնահատուկ ուղղություններ, որոնք հետագա աշխատանքի ընթացքում հստակ արդյունք են ապահովելու: «Արձանագրված ուղղությունները խիստ շոշափելի են և ռեալ, և ամենափոքր ակտիվության պարագայում կարող ենք արձանագրել լրջագույն արդյունքներ: Առաջին կարևոր խնդիրը, որ հանձնաժողովը պարզաբանել է, դա առևտրային ոլորտում երկու երկրների համագործակցության խնդիրն է: Իրաքյան կողմն առաջարկում է, որ մենք անպայման Բաղդադում ունենանք մշտական գործող ապրանքային ցուցահանդես, ինչը հնարավորություն կտա ապահովել մեր երկրի արտադրանքի ծանոթացումը Իրաքում: Առաջարկ է եղել ակտիվ մասնակցել նաև այս տարի Բաղդադում կայանալիք տոնավաճառին:

Բոլորիս հասկանալի է, որ Հայաստան-Իրաք հարաբերությունների դաշտը խիստ փոխշահավետ է: Կարողություններ, հնարավորություններ կան յուրաքանչյուր երկրում և մեր թիմերին է վստահված այդ խնդիրը լուծել ու մենք պարտավոր ենք այն իրականացնել»,-ասել է նախարար Լոքյանը: Նա իր գոհունակությունն է հայտնել հանձնաժողովի անդամներին, փոխնախագահներին, որոնք ջանք են դրել երկկողմանի հարաբերություններն ակտիվացնելու համար:

Իրաքյան համանախագահ Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբին նույնպես շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի անդամներին հետևողական աշխատանքի համար: «Այս նիստը շատ մեծ նշանակություն ունի բոլորիս համար և փաստաթուղթը, որը ստորագրեցինք, համապարփակ է և ընդգրկում է այն բոլոր կարևորագույն ոլորտները, որոնց մասին նշեց նախարար Լոքյանը: Հույս ունեմ, որ Իրաքի և Հայաստանի համար կարևոր ոլորտներում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն մոտ ապագայում: Կարևորում եմ տնտեսական և ֆինանսական համագործակցումը երկու երկրների Կենտրոնական, նաև մասնավոր բանկերի միջև և ընդհանուր մեխանիզմի մշակումը: Մենք պայմանավորվել ենք ակտիվացնել մշակույթի, զբոսաշրջության ոլորտները, քանի որ Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է և վստահաբար կարող ենք դա կյանքի կոչել: Այդ համատեքստում պայմանավորվել ենք խրախուսել իրաքցի տուրիստների այցը Հայաստան և արագ կարգավորել օդային և ցամաքային ճանապարհներով փոխադրումների հարցը: Մեր պատվիրակությունը ներառում է բոլոր նախարարություններից աշխատակիցներ և լիահույս ենք, որ հաջորդ տարի կյանքի կոչած կլինենք այս բոլոր կետերը»,-ասել է իրաքյան համանախագահը:

Համանախագահների ելույթից հետո ստորագրված արձանագրության և հետագա անելիքների մասին կարծիքներ են հայտնել նաև երկու երկրների դեսպանները, կառավարությունների ներկայացուցիչները:

Նիստի ավարտից հետո կայացած ասուլիսում հայ-իրաքյան հանձնաժողովի համանախագահները ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ներկայացրել են ստորագրված արձանագրության հիմնական ուղղությունները, առաջիկա անելիքները, պատասխանել լրագրողների հարցերին:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման
նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930