Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես տեսնում եմ փախուստ համանախագահների կողմից». Ստյոպա Սաֆարյան

Սեպտեմբեր 26,2017 14:51

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստյոպա Սաֆարյանի դիտարկմամբ, բավականին երկար սպասված էր սեպտեմբերի 23-ին ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:
«Այս կտրվածքով տարբեր շրջանակների ուշադրությունն այն էր, թե արդյոք, ի վերջո, բանակցային գործընթացում փոփոխություններ կլինեն»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց Սաֆարյանը:

Ըստ նրա՝ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ հստակ կետեր դրվեցին՝ միջադեպերի հետևողականության, ԵԱՀԿ դիրքերի ամրապնդման՝ մոնիտորինգի կարողությունների ավելացման ու ամրացման վերաբերյալ. «Մեկ տարուց ավելի է, որ այս որոշումները կյանքի կոչված չեն, և Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները վերաբերում էին այս որոշումների կատարմանը: Այս անգամ համանախագահները պայմանավորվածությունների այս երկու կետերի մասին ոչինչ չեն խոսում, խոսում են միայն կարգավորման գործընթացի վերսկսման մասին»:

Պարոն Սաֆարյանի համոզմամբ, Մինսկի խմբի համանախագահները լուծումներ չեն գտնում Ադրբեջանի տիրապետությունը ճեղքելու համար. «Ես տեսնում եմ փախուստ համանախագահների կողմից, ինչը վատ է հայկական երկու կողմերի համար: Հայաստանի իշխանությունները պետք է հետևողական լինեն այս հարցի պատասխանն անմիջապես հենց Մինսկի խմբից ստանալու համար: Այլապես, ստացվում է, որ Հայաստանը մենակ է մնում իր պահանջում՝ տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու հարցում, բանակցությունների վերսկման: Մինսկի խումբն այսպիսի մոտեցում չպիտի թույլ տար, հատկապես Ալիևի ելույթից հետո, երբ հոխորտաց, որ եթե պետք լինի երկրորդ անգամ կպատժեն Հայաստանին «ապրիլյան» պատերազմով»,-շեշտեց փորձագետը:

Նա նաեւ հավելեց, որ «Նյու-Յորքում նկատվեց ևս մի վտանգավոր երևույթ՝ հռետորաբանության անվերահսկելիություն, իսկ պրակտիկայում հայտնի չէ մի դեպք, երբ կողմերը զուգահեռաբար միմյանց հայհոյեն ու փորձեն բանակցել այն ժամանակ, երբ երկու կողմերի հասարակություններում ծափահարեն սեփական նախագահներին խրոխտ ելույթների համար»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930