Շախմատի ակադեմիայում ընթացող «Երեւան օփեն» միջազգային մրցաշարի ավարտին մնաց երկու տուր:
Յոթնօրյա պայքարից հետո մրցաշարային աղյուսակը վեցական միավորով գլխավորում են միջազգային վարպետ Արման Միքայելյանը եւ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը:
Եվս ութ շախմատիստ, նրանց թվում՝ Հայաստանի երեք ներկայացուցիչ, վաստակել է 5.5-ական միավոր եւ բաժանում է 3-րդից 10-րդ հորիզոնականները:
Այսօր նախավերջին՝ ութերորդ տուրի օրն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ