Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ինչ-որ բան կարող է փոխվել ԼՂ հիմնահարցում, ապա դա միայն նախագահների հանդիպման արդյունքում». Գագիկ Հարությունյան

Սեպտեմբեր 26,2017 13:33

«Նորավանք» գիտակրթական կենտրոնի ղեկավար Գագիկ Հարությունյանը բովանդակային վերլուծության է ենթարկել ՄԱԿ-ում Ադրբեջանի նախագահ Ալիեւի ելույթը ու եզրահանգել՝ ելույթը պարտվողական էր, ուղղված էր ցույց տալու իրենց վճռականությունը, հաղթանակի հասնելու մեծ ցանկությունը:

«Նրա սպառնալիքները լուրջ չէին ընկալվում մեր կողմից: Ալիեւը խոսում էր Ադրբեջանի սպորտային հաջողությունների մասին, սա թույլ է տալիս մեզ ենթադրել, որ ամեն ինչ կարգին չէ, այնտեղ լուրջ խնդիրներ են ծագել, դրա վկայությունն էր նրա՝ ոչ այնքան ադեկվատ ելույթը»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց Գագիկ Հարությունյանը:

Նրա գնահատմամբ, քաղաքական առումով բավական ակտուալ էր Սերժ Սարգսյանի ելույթը. «Նա օգտվեց քաղաքական ներկա իրավիճակից. Հաշվի առնելով, որ հիմա իջել է Թուրքիայի ու Ադրբեջանի վարկը միջազգային հանրությունում, Ադրբեջանի շուրջ ստեղծված կոռուպցիոն սկանդալները ….այս հանգամանքը վարպետորեն օգտագործվեց մեր կողմից, ցույց տրվեց, որ ՀՀ-ն հավատարիմ է իր բռնած դիրքորոշումներին»:

Ըստ նրա՝ տարածաշրջանում մեծացել է ռուսական ազդեցությունը ու ակնհայտ է, որ տարածաշրջանում ամենից քիչ պատերազմը ՌԴ-ին է պետք, որովհետեւ ՌԴ-ն արդեն երկու ճակատով պատերազմ է վարում:

Պարոն Հարությունյանի կարծիքով, Մինսկի խմբի համանախագահները հիմա ավելի ազնիվ են այնքանով, որ արդեն շատ բան չեն ասում ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ. «Ոչ արդյունավետ ձեւաչափ է, առայժմ որեւէ արդյունք չենք տեսնում այդ գործընթացից, համանախագահներն էլ են հասկացել, որ փոխվել է ինչ-որ բան…Եթե ինչ-որ բան կարող է փոխվել ԼՂ հիմնահարցում, ապա դա միայն նախագահների հանդիպման արդյունքում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930