Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի շինարարությունը կգերազանցի 2 միլիարդ դոլարը (տեսանյութ)

Սեպտեմբեր 26,2017 12:52

Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի համար տրամադրված վարկերից մինչ այժմ ծախսվել է 150 միլիոն դոլար: Այսօր այս մասին հայտարարեց տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Նախարարն ասաց, որ նախնական հաշվարկներով՝ հնարավոր է, որ Հյուսիս-Հարավ ծրագիրը գերազանցի 2 միլիարդ դոլարը:

Պարոն Մարտիրոսյանն այսօր կառավարության մամուլի սրահում ասուլիս էր հրավիրել՝ մեկ տարվա արդյունքները ներկայացնելու:
Հարցին, թե ճանապարհաշինարարությունը ամբողջ աշխարհում փողեր լվանալու ոլորտ է, արդյոք կա՞ պատշաճ վերահսկողություն Հյուսիս-Հարավի պարագայում, Վահան Մարտիրոսյանը պատասխանեց, որ չի կարող բացառել նման դեպքերը, բայց ամեն ինչ անում են, որպեսզի ֆինասական վերահսկողություն լինի:
Հարցին, թե Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի շինարարությունը երկու ընկերություն են իրականացնում Իսպանական եւ չինական, ո՞ր ընկերության աշխատանքն է ձեզ գոհացնում, նախարարն ասաց՝ ոչ ոքինը. «Ինչու եմ այդպես ասում, որովհետեւ այն պատկերացումը, որը ես ունեմ ու կուզենայի որ այդպես լիներ՝ այդպես չէ»:
Հարցին, թե Ասիական զարգացման բանկի հայաստանյան ներկայացուցչության գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալին անդրադառնալով այդ ճանապարհին ասել է, որ Աշտարակ-Լանջիկ հատվածը, Լանջիկից Գյումրիի հարավ գտնվող գյուղը՝ մոտ 60 կիլոմետր, յուրաքանչյուր կիլոմետրի շինարարությունը կարժենա երեք ու կես միլիոն դոլար, այսինքն՝ Հայաստանի քաղաքացիների համար այդ 60 կիլոմետր հատվածը կարժենա 200 միլիոն դոլար, արդյոք մեր քաղաքացիները դուրս կգա՞ն այդ վարկի տակից, պե՞տք է 60 կմ-ի համար այդքան գումար վճարել, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Այդ ճանապարհահատվածը երկու մասի է բաժանված՝ Աշտարակ-Թալին եւ Թալին-Գյումրի, այդ հատվածները ֆինանսավորվում են եւ Ասիական զարգացման բանկի կողմից եւ Եվրոպական բանկի կողմից: Այդ ճանապարհը հարթավայրային չէ, եւ այնտեղ շատ հողային աշխատանքներ են կատարված եւ կատարվում են եւ այդ պատճառով ճանապարհի ինքնարժեքը բավականին բարձրանում է: Ճանապարհի որակից կախված ե՛ւ տուրիստական հոսքը ե՛ւ բեռնափոխադրումների հոսքը:

Ինչ վերաբերում է հարավին, ապա մենք հարավի հատվածը քննարկում ենք եւ մասնավոր հատվածի հետ եւ բանկերի հետ ֆինանսավորման: Հիմա տեղեր կան, որ նախագիծը վերջնական արված չէ, պետք է այն վերջնական լինի, մասնավոր հատվածի հետ քննարկումներ են՝ վճարովի ավտոճանապարհներ անելու, որտեղ ժամանակային առումով բավականին կկրճատվի՝ մոտ երկուսուկեսից երեք ժամ կկրճատվի»:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930