Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնական Երևանին անհրաժեշտ է ամուր թիկունք. Ռուբեն Մեհրաբյան

Սեպտեմբեր 26,2017 12:43

Քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով, Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը Ղարաբաղյան կարգավորման գործընթացում նոր շրջափուլի մեկնարկ էր:

«Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ պետք է նախապատրաստական աշխատանքներ տարվեն Սարգսյան-Ալիև նոր հանդիպման համար, համանախագահները հոկտեմբերին այցելեն տարածաշրջան: Այստեղ ուշագրավ երկու տարր կա, որ համանախագահների հայտարարության մեջ ընդհանրապես չի հիշատակվում՝ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների, դրանց իրականացման անհրաժեշտության մասին: Հայկական կողմը խնդիր ունի այդ հարցերը վերադարձնել օրակարգ նախագահների հանդիպումից առաջ, քանի որ այդ հարցում Բաքուն և Մոսկվան Հայաստանի դաշնակիցը չեն»,-այսօր «Հենարան» ակումբում ասաց փորձագետը:

Ըստ նրա՝ այն, որ նախագահների հանդիպման վայրի մասին չի նշվում, կարելի է ակնկալել, որ Բաքուն և Մոսկվան ջանք ու եռանդ չեն խնայի այս փուլում բանակցային գործընթացը ռուսական հարթակ տանելու համար. «Բայց ռուսական կողմի բանակցությունները դրական բան չեն տվել հայկական կողմին ու չեն տալու»:

Ռուբեն Մեհրաբյանի խոսքով, ԼՂ բանակցությունների ֆոնին այժմ Մերձավոր Արևելքի՝ Իրաքյան Քրդստանի և Հյուսիսային Կորեայի հետ կապված իրադարձություններն են. «Սա ֆոն է, քանի որ այնտեղ հատվում են Մինսկի խմբի երեք համանախագահ երկրներից առնվազն 2-ի շահերը: Պաշտոնական Երևանին առաջին հերթին անհրաժեշտ է ամուր թիկունք, իսկ այս պարագայում դա ներքաղաքական կայունությունն է, երկրորդ՝ ներքաղաքական հնարավոր լարումների կարգավորման մեխանիզմները, որոնք հիմնված են լինելու հանրության և պետության շահերին բացառապես, այլ ոչ թե հատվածային, կուսակցական կամ անձնական»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930