Times.am. Շաբաթ օրը` սեպտեմբերի 23-ին, Արցախին սահմանակից ադրբեջանական Տափ Կարակոյունլու գյուղի բնակիչները ծեծել են Ադրբեջանի ԶՈՒ ժամկետային զինծառայող Նամիգ Զարգարովին, որը փորձել է տներից մեկից հավ գողանալ: Ինչպես հայտնում է Vesti.az-ը, տանտիրուհի Նուրայ Յաղուբլուն նկատել է համազգեստով երիտասարդ մարդուն, երբ վերջինը, հափշտակելով թռչունին, փորձել է մագլցելով անցնել ցանկապատի վրայով:
Համաձայն ադրբեջանական Vzglyad.az տեղեկատվական կայքի` հավի ձայնի վրա հավաքված հարևանները ոչ միայն բռնել են գողին, այլև նրա հանդեպ ֆիզիկական ուժ են գործադրել:
Զարգարովի խոսքով` հրամանատարը նրան «ուղարկել է ինչ-որ բան խժռելու և ասել է, որ առանց ուտելիքի չվերադառնա», քանի որ դիրքերում ուտելիքը վերջացել է:
Տեղական իշխանություններն ու գյուղում տեղակայված զինվորական զորամասի ղեկավարությունը հրաժարվել են մեկնաբանել միջադեպը: