Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլի Սարգսյան. «Ինձ թվում էր՝ նույնիսկ տասնյակ չեմ անցնի». «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 26,2017 11:47

Այսօրվանից Լիլի Սարգսյանը պատրաստվում է «Միսս աշխարհ 2017»-ին։ Այն կայանալու է հոկտեմբերի վերջին, Չինաստանում: Լիլին լինելու է այդ հեղինակավոր մրցույթում Հայաստանը ներկայացրած առաջին մասնակիցը։ Հայաստանը երբեք մասնակցություն չի ունեցել գեղեցկության ոլորտի 2 կարեւորագույն մրցույթներին՝ «Միսս աշխարհին» ու «Միսս տիեզերքին»։

Իր՝ Լիլի Սարգսյանի համար անսպասելի է եղել հաղթանակը «Միսս Արմենիա 2017» գեղեցկության մրցույթում։ «Չեմ հավատում, որ սա ինձ հետ է կատարվում։ Ինձ թվում էր՝ նույնիսկ տասնյակ չեմ անցնի։ Շատ շնորհակալ եմ Գոհար Հարությունյանին, այն, որ այսօր այստեղ եմ, միայն նրա շնորհիվ է, նա է ինձ ոգեշնչել, որ այսօր այստեղ կանգնեմ։ Խոչընդոտներ չեմ ունեցել, բոլորն ինձ աջակցում էին, միայն հուզմունքս էր, եւ այն, որ ինքս ինձ չէի հավատում։ Բոլոր մասնակիցներն էլ շատ գեղեցիկ են։ Ես եկել էի հաղթելու համար, բայց հաճախ հուսալքվում էի»,- ասաց նա։

Մի քանի ամիս է, ինչ Լիլին մոդելային ասպարեզում է, սակայն մեծ բեմ առաջին անգամ էր բարձրանում։ Սովորում է Երեւանի մշակույթի քոլեջում, ուսումնասիրում է դիզայն։ Իր առաջին մասնագիտությունը չի թողնելու, սակայն առաջիկա պլանները կապված են գեղեցկության մրցույթի հետ։

«Միսս աշխարհ 2017»-ում Լիլիի նպատակն է՝ բարձր պահել հայրենիքի պատիվը։ «Ժամանակը շատ քիչ է՝ մոտ 1 ամիս։ Եթե արդար լինի, կարող եմ լավ սպասելիքներ ունենալ»,- ասաց նա։

Քրիստինա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930